Պատանիների և երիտասարդների շրջանում սպորտն ավելի մասսայականացնելու և առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով անցկացրեցինք «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը:
Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփեցինք միջազգային մրցաշարը: Ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու համար այս անգամ շեշտը դրել էինք հատկապես թիմային մարզաձևերի վրա. բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս:
Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները:
Միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ կազմակերպված մրցաշարը կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնվելու հեռանկարով:
Շնորհակալություն եմ հայտնում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչներին, շնորհավորում հաղթողներին և մրցանակակիրներին, մաղթում մարզական նոր նվաճումներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.avinyan/posts/pfbid01M8LCro1Zio1NkhGhwxyy87GyQJz9aoyLm9Xmjt4uCqKJmYDPyUVMmcWW5msMYtgl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել