ՌԴ-ում ավելի քան 250 հազար արտագնա աշխատող կզրկվի աշխատանքիցPanorama.am-ը գրում է.

Ավելի քան 250 հազար միգրանտներ մոտակա ժամանակում կարող են զրկվել պետական շինհրապարակներում աշխատելու հնարավորությունից: Նրանց կփոխարինեն տեղացի ՌԴ քաղաքացիներ: Այս մասին գրում է Российская Газета-ն` մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի առաջարկը:

Վերջինիս խոսքով` «Նոր զբաղվածություն» դաշնային ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել արտոնություններ այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն տեղացի բնակիչներին: Ենթադրվում է, որ այդպիսով ավելի քան քարորդ միլիոն միգրանտներ կզրկվեն իրենց աշխատատեղերից:

Ավելի վաղ «Միգրացիա XXI դար» ֆոնդի ղեկավար Վյաչեսլավ Պոստավինը նշել է, որ ներկայումս ՌԴ-ում իջեցված քվոտաների համեմատ առավել շատ են արտագնա աշխատողները, և ստացվում է որ միգրանտներն անօրինական են աշխատում և չեն վճարում հարկերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել