Lurer.com-ը գրում է.

Աշխարհահռչակ Time ամսագիրը սեպտեմբերի 17-ին հայտարարել է նոր գլխավոր խմբագրի անունը: Time-ի 90-ամյա պատմության մեջ առաջին անգամ ամսագրի գլխավոր խմբագիր է դարձել կին՝ Նենսի Գիբսը, ով աշխատել է այնտեղ 28 տարի և նախկինում եղել է գլխավոր խմբագրի տեղակալ. գրում է Lenta.ru-ն:

Գիբսն այդ պաշտոնում փոխարինել է Ռիչարդ Ստենգելին, որին պաշտոնի բարձրացում է սպասվում. անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ նրա թեկնածությունն առաջադրել է պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության և հասարակայնության կապերի հետ հարցերով տեղակալի պաշտոնում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել