Երեկ մի հետաքրքրիր դեպք նկատեցի Թումանյան փողոցը խաչմերուկում: Անցումի կարմիր լույսի ժամանակ մի երիտասարդ տղամարդ փորձում էր հատել փողոցը: Ոստիկանը սուլեց: Երիտասարդը շրջվեց ու մուննաթ եղավ.
-Ինչ էս շվցնում, արա..
Ոստիկանը ընդգծված քաղաքավարությամբ պատասխանեց.
-Քաղաքացի, իրավունք չունեք կարմիր լույսի դեպքում հատել փողոցը:
Երիտասարդը թարսն նայեց ոստիկանին, ու հեղափոխական ոգևորվածությամբ ասաց.
-Ոչինչ, ձեզ քիչ ա մնացել, կայֆավատ եղեք -ու շարունակեց քայլել:
Ակամայից մտքովս անցավ հին ու բարի, թևավոր դարձած խոսքերը՝ "ԲԱԴԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ": Համոզված եմ, որ հոգու խորքում երիտասարդը իրենը ընկալում էր որպես համաակարգի դեմ պայքարի զոհ:
Միգուցե ինքն իրեն դասում էր Չէ Գեվարայի, Մահատմա Գանդիի կողքին: Միգուցե նույնիսկ նա կարող էր հանդիսանալ նոր գաղտնի "Մենք դեմ ենք լուսաֆորի կարմիր լույսին" ընդհատակյա շարժման գաղափարական առաջնորդը: Այո, մեր ազգին պետք են այսպիսի հերոսներ, որոնք չեն վախենում ոստիկաններին ասել "արա", իսկ մարմիր լույսին ասել ՛՛ՈՉ՛՛: Կարծում այս հերոսը նույնիսկ կարող է ֆինանսավորվել հայտնի դեսպանատան կողմից որպես դիսիդենտ ու արդարության համար պայքարի մարտիկ: Նրան նույնիսկ կարող է ձեռքով բարևել մի ինչ-որ տիկին սպիտակ տնից: Նրան պայքարը լուսաֆորների կարմիր լույսի դեմ կարող էր ընկալվել որպես սիմվոլիկ և էսթետիկ ըմբոստություն, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է մեր երկրի կոմունիստական անցյալը:
Մի չարաբաստիկ օր էլ նա կանցնի կարմիր լույսի տակով, կճզմվի որևէ պարսիկի բեռնատարի ռազմատենչ անիվների տակ: Համոզված եմ, որ դա բնակչության մեծ մասի կողմից կընկալվի, որպես օտարերկրյա տերությունների դավադրություն կամ բռնապետական ռեժիմի կողմից կազմակերպված ՞եղեռնագործություն": Թաղային իմաստունները նարդի չխկացնելով հոգոց կհանեն, թե ՛՛Խեղճ տղու գլուխը ոնց կերան՛՛: Տասնյակ հազարավոր ստատուսներ ու հոդվածներ կգրվեն, մի քանի տասնակ մենագրություններ նրա հերոսական մանկության ու բանակում ծառայության մասին, մի քանի գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի:
Արդյունքում էլ փողոցը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը կերանվանվի հերոսի անունով: Հայտնի երկրի պետքարտուղարի օգնականի տեղակալի քարտուղարի խորհրդականն այս ամենում կմեղադրի երկրի հատուկ ծառայություններին և կառաջարկի ռմբակոծել քանի որ "անմեղ մարդկանց մասսակայան բնաջնջումով ռեժիմը անցել է կարմիր գիծը"... շարունակելի...