1in.am-ը գրում է.

Ռոնալդինյոյի ապագան դեռևս անհայտ է: «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է դեկտեմբերին: Ֆուտբոլիստը մտադիր է մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանն, այնուհետև լքել ակումբը: Սակայն հայրենիքը լքել չի պատրաստվում:

Radio Grenal-ին տված հարցազրույցում Ռոնալդինյոյի եղբայրն ու գործակալը` Ռոբերտո Ասիսը հայտնել է, որ ֆուտբոլիստը մնալու է Բրազիլիայում:

Հիշեցնենք` Ռոնալդինյոյի ծառայություններով հետաքրքրված էին «Գալաթասարայ»-ը և «Շալկե»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել