1in.am-ը գրում է.

Սումատրա կղզում Սինաբունգ հրաբխի ժայթքումը` վերջին 4 օրում արդեն 2-րդ անգամ, ավելի քան 9 հազար մարդու ստիպել է տներից հեռանալ, հայտնում է ITAR-TASS-ը: 

Տարերային աղետների հաղթահարման ազգային գործակալության տեղեկություններով՝ երեքշաբթի Սինաբունգից 3 կմ-անոց ծխի ամպ է բարձրացել: 

«Անվտանգ տարածության վրա կազմակերպվել է ժամանակավոր տեղակայման 14 ճամբար»,- հայտնել են գործակալությունից:

2,6 հազար մետր բարձրությամբ Սինաբունգը ակտիվացել էր անցած կիրակի:

http://img.ibtimes.com/www/data/images/full/2013/09/17/409170.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել