
Ամեն տարի հազարավոր խիզախ մարդիկ մարտի դաշտ են գնում և անձնվիրաբար իրենց վտանգի են ենթարկում հանուն մյուսների ապահովության: Այս հոդվածը նրանց մասին չէ: Սա իրավապահ մարմինների այն աշխատակիցների մասին է, ովքեր ամեն օր հետևել են աշխարհի ամենադաժան հանցագործներին և իրենք իրենց ասել. «Ես կարող եմ գերազանցել նրանց»:
#5. Ամերիկայի ամենահայտնի շերիֆը ձերբակալվում է մետամֆետամին թմրամիջոցի տարածման համար և ազատազրկվում իր պատվին անվանված բանտում

2001 թ.-ին Արապահո շրջանի շերիֆ Պատրիկ Թ. Սուլիվանը հռչակվեց տարվա լավագույն շերիֆ: Երբ օրինապահ մարմիններում 30 տարի աշխատելուց հետո 2002 թ.-ին նա թոշակի անցավ, տեղի բանտը վերանվանվեց նրա պատվին: Ահա թե որքան լավ շերիֆ էր նա:

Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ «Արապահոյի հնդկական գլխատման բերդը» այսպես թե այնպես վերանվանելու ժամանակն էր:
Սուլիվանը միացավ Կոլորադոյի նահանգի օրենսդրական ուժերին և օգնեց մշակել մի շարք ռազմավարություններ և օրենքներ, որոնք տեղի իրավապահ մարմիններում կիրառվում են թմրամոլների` հատկապես մետամֆետամին օգտագործողների դատական գործը քննելիս:

Սակայն միևնույն ժամանակ…
Որոշ մարդիկ ծանր են տանում թոշակի անցնելը: Ոմանք թոշակի անցնելուց հետո թթվում են տանը, ոմանք ցրվելու համար զբաղվում են ձկնորսությամբ և ոմանք էլ զբաղվում են մետամֆետամինի վաճառքով ու ի վերջո հայտնվում իրենց իսկ պատվին անվանված բանտում:

Սուլիվանը որոշեց հանցագործ աշխարհ մտնել: Նախկին շերիֆը դարձավ մետամֆետամինի գիտակ և սկսեց զբաղվել այս թմրամիջոցի վաճառքով: Սուլիվանը տխրահռչակ կերպար էր դարձել Ավրորայի մարմնավաճառների շրջանում, քանզի նա չարաշահում էր իր դիրքը` այլ դիրքեր, ը… սեքսի դիրքեր ընդունելու համար:
2012 թ.-ին տեղի ոստիկաններն ի վերջո նրա հետքին ընկան և տեսագրեցին, թե ինչպես է նա իրենց ինֆորմանտը հանդիսացող մի կնոջ հետ պայմանավորվում սեռական բնույթի ծառայությունների դիմաց վերջինիս մետամֆիտամին տրամադրել: Սուլիվանը ձերբակալվեց, և նրան տարան Պատրիկ Սուլիվանի անվան ուղղիչ տուն: Բանտախուց մտնելու առաջին իսկ պահից Սուլիվանն իրեն բանտի արքա հռչակեց:
#4. Թմրանյութերի դեմ պայքարով զբաղվող գործակալը հանդես է գալիս որպես թմրանյութերի տիրակալ

Թմրանյութերի դեմ պայքարով զբաղվող գործակալության աշխատակից Դարնել Գարսիայի ողջ կյանքն 80-ականների էքշն ժանրի ֆիլմ է հիշեցնում: Նա «Թենգ Սու Դո-ի մարտարվեստը» գրքի հեղինակն է: Ահա Գարսիայի նկարը Բրյուս Լիի «Վիշապի մուտքը» կինոնկարում: Սա նաև նրա թվիթերյան էջի լուսանկարն է:

Կարատեի առաջնություների մասնակցելուց հետո Գարսիան պաշտոններ զբաղեցրեց Լոս Անջելոսի ոստիականական վարչությունում և 1981 թ.-ին ընդունվեց Թմրանյութերի դեմ պայքարով զբաղվող գործակալություն: Իր գործընկերներ Վեյն Քանթրիմենի և Ջոն Ջեքսոնի հետ անցկացրած յուրաքանչյուր օրը ասես «Մայամիի ոստիկանը» կինոնկարի էպիզոդներից լիներ:
Սակայն միևնույն ժամանակ ...
Իր կյանքի շատ էպիզոդներում նա հենց ինքն էր հանցագործի դերում հանդես գալիս: Ցերեկն աշխատելով իբրև թմրանյութդրի դեմ պայքարով զբաղվող գործակալ` գիշերը նա վեևրածվում էր թմրանյութերի տարածմամբ զբաղվող «օրենքով գողի»:
Եկավ մի պահ, երբ Գարսիան և նրա գործըննկերները գիտակցեցին, որ թմրանյութեր վաճառողներին թալանելը շատ ավելի շահութաբեր և զվարճալի էր, քան պարզապես նրանց ձերբակալելը: Նրանց գործած առաջին մի քանի կողոպուտները համեմատաբար փոքրածավալ էին: Դրանցից ստացվեց ընդամենը 16,000 դոլար և 900 գրամ հերոին: Հետո նրանք որոշեցին ավելի լուրջ զբաղվել գողություններով և 1985 թ.-ին Փասադենայում գտնվող մի թաքստոցից գողացան մոտ 180 կգ. կոկաին` մի գիշերում դառնալով միլիոնատերեր:
Գարսիան այսքանով չբավարարվեց: Գարսիան, Ջեքսոնն ու Քանթրիմենը շվեյցարական բանկում հաշիվ բացեցին և հիմնեցին բաշխողական ցանցեր (distribution network), որոնք գործում էին Նյու Յորքից և Լոս Անջելոսից դուրս: Գարսիան հայտնաբերեց մի քանի թմրանյութեր վաճառողների և փոխանակ նրանց ձերբակալելու նրանց սկսեց նրանց հետ համագործակցել` իր նախաձեռնած հանցավոր գործողություններն ավարտին հասցնելու համար: Երբ 1988 թ.-ին Քանթրիմենը և Ջեքսոնը ձերբակալվեցին, Գարսիան սթափվեց և երկրից փախավ: Նրան որոնում էին Ինտերպոլն ու Հետախուզությունների դաշնային բյուրոն: Մի տարի անց ի վերջո հաջողվեց Գարսիային գտնել Լյուքսեմբուրգում: Նա սկսեց արդարանալ` ասելով, թե օրինական ճանապարհով է ձեռք բերել շվեյցարական բանկի իր միլիոնները, սակայն այս արդարացումներն իհարկե այլևս չէին կարող փրկել նրան:
#3. Մաֆիայի դեմ պայքարով զբաղվող խուզարկուները մարդասպանություններ են գործում հանուն մաֆիայի

Նյու Յորքի ոստիկանության` մաֆիայի դեմ պայքարի բաժնի խուզարկուներ Սթիվեն Կարակապան և Լու Էպոլիտոն իրարից շատ էին տարբերվում: Մշտապես անփույթ հագնված Էպոլիտոն նման էր գորշ գորիլայի, միայն թե մի քիչ ավելի մազոտ էր: Կառապուչան ավելի փոքրամարմին էր, սիրում էր կրել մուգ մետաքսյա կոստյումներ և կմախքային կառուցվածք ուներ: Միասին նրանք պայքարում էին հանցավորության դեմ:
Սակայն միևնույն ժամանակ ...
Նրանք նաև զբաղվում էին հանցագործություններով: Նրանք մաֆիայի աշխարհի վարձու մարդասպաններ էին: Կառապուչան և Էպոլիտոն բազմիցս այս կամ այն թաղամասում հանցանք գործելուց հետո գնում էին այնտեղ իբրև ոստիկան և հարցաքննում պոտենցիալ վկաներին:
Կարակապան և Էպոլիտոն նվազագույնը ութ սպանություն են կատարել հայտնի գանգստեր Էնթոնի Կասոյի անմիջական ղեկավարության ներքո: Սպանությունների մեխանիզմը բավականին պարզ էր: Նրանք իրենց ոստիկանական մեքենաներով կանգնեցնում էին իրենց զոհերին` ձևացնելով, թե նրանք ինչ-որ հանցանք էին գործել, ինչից հետո նրանց վերջը տալիս էին: Միայն սպանություններն արդեն իսկ ծանր հանցագործություններ են, սակայն նրանք չբավարարվեցին սպանություններով: Կարակապան աշխատում էր Ծանր հանցագործությունների բաժնում, ինչի շնորհիվ նա կարող էր մանրակրկիտ տեղեկատվություն ստանալ մաֆիայի մասին, այն նույն մաֆիայի, որի համար ինքն աշխատում էր:

Կարկապան գիտեր, թե որտեղ են գտնվում Նյու Յորքի հանցավոր թաքստոցները, ուստի կարող էր այդ տեղեկատվությունը փոխանցել Կասոյին: Հետագայում Էպոլիտոն հեղինակեց մի գիրք, որում պատմում էր, թե ինչպես է մաֆիստական կլանից դուրս եկել և դարձել ազնիվ ոստիկան: Գրքի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար, սեղմեք հետևյալ հղումը. Amazon under Crime > Utter Bullshit > The Fucking Balls On This Guy
Ի վերջո Էպոլիտոն և նրա գործընկերը ձերբակալվեցին, թեպետ նա հավանաբար մինչև հիմա էլ ուզում է փոփոխություններ մտցնել իր գրքում:
#2. Առևանգումների դեմ պայքարի վարչության պետը մեղավոր է ճանաչվում առևանգումներ գործելու մեջ

1930-ականների սկզբներին Թոմ Բրաունը Մինեսոտայի Սեյնթ Փոլ քաղաքի ոստիկանապետն էր: Նրա պաշտոնավարման ժամանակաշրջանը համընկել էր Մեծ Դեպրեսիայի տարիներին: Այդ շրջանում բանկ թալանողները հարուստ մարդկանց փողերը թալանելուց բացի սկսել էին առևանգել հարուստ մարդկանց և նրանց ազատ արձակելու դիմաց փրկագին պահանջել: Այդ ժամանակ Բրաունը ստանձնել էր առևանգումների դեմ պայքարի բաժնի ղեկավարությունը: Նրա պարտականությունն էր ոստիկանության աշխատակկիցներին ուղարկել քաղաքի ամենահարուստ քաղաքացիներին պաշտպանելու: Թվում էր թո Թոմի ուղեկցությամբ ցանկացած մարդ իրեն ապահով կզգար:
Սակայն միևնույնն ժամանակ ...
Թոմը մարդկանց առևանգմամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամ էր: Թեպետ նա իբրև ոստիկան պաշտպանում էր «տռզած կատուներին» (ունևորներին) առևանգումից, նա նաև տեղեկատվություն էր փոխանցում նրանց մասին Բարքերների հանցախմբին: Այս հանցախմբում ներգրավված հանցագործները մեղավոր էին 30-ականների ամենաաղմկահարույց առևանգումների մեջ: Թոմի փոխանցած տեղեկատվության դիմաց նրան տալիս էին փրկագնի մի զգալի մասը:

«Տխրահռչակ առևանգիչ Թոմասը շարունակում է խույս տալ մեզնից», ասել է Թոմ Բրաունը:
1933 թ.-ի հունիսի 15-ին Բարքերների հանցախմբի անդամները առևանգեցին Վիլյամ Հեմին` Հեմերի գարեջրատան ժառանգորդին և նրան 4 օր իրենց մոտ պահեցին` պահանջելով 100,000 դոլարի փրկագին: Հեմի մայրն անտեսեց հանցախմբի` ոստիկանություն չդիմելու պահանջը և ոստիկանություն զանգահարեց: Ոստիկաններն անշուշտ նրան ուղղորդեցին իրենց պետի` Թոմ Բրաունի մոտ: Բրաունը Հեմի ընտանիքի և առևանգիչների միջև միջնորդի դեր կատարեց: 100,000 դոլար փրկագնի քառորդը բաժին հասավ Թոմին առևանգիչներին ցուցաբերած իր աջակցության համար:

Հանցագործ աշխարհում Թոմն այնքան սիրված էր, որ Դիլինջերի հանցախմբի անդամները հսկայական գումարներ էին ներդնում նրա քարոզարշավի համար, երբ նա մասնակցում էր շրջանի շերիֆի ընտրություններին: Բրաունը պարտվեց ընտրություններում:
Ջոն Դիլինջեր
Բրաունը և Բարքերների հանցախումբը փորձեցին առևանգման սցենարը կրկնել մի տարի անց: Այս անգամը նրանց զոհը Էդվարդ Բրեմերն էր: Նրա հայրը մի քանի բանկերի սեփականատեր էր և Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի մտերիմ ընկերը: Բարքերի հանցախմբի անդամներն ի վերջո ձերբակալվեցին, սակայն Բրաունին հաջողվեց խուսափել պատասխանատվությունից: Այս անգամ Հետախուզությունների դաշնային բյուրոն խառնվեց գործին: Բյուրոյի անդամները գիտեին, որ Բրաունը մեղավոր է, սակայն չէին կարողանում ապացուցել դա: Կամ գուցե նրանք կարող էին ապացուցել նրա մեղավորությունը, սակայն չէին կողմնորոշվում, թե ով պետք է ձերբակալեր նրան, ուստի նրան ազատության մեջ թողեցին:
#1. Կողոպուտների դեմ պայքարով զբաղվող խուզարկուն բանկեր է կողոպտում

Անդրե Ստանդերին վիճակված էր ոստիկան դառնալ: Նրա հայրը Հարավային Աֆրիկայում ոստիկանության գեներալ էր: Ստենդերը գերազանցությամբ ավարտեց Պրետորիայի ոստիկանական քոլեջը: Նա մեկը մյուսի հետևից կոչումներ ստացավ և 31 տարեկանում արդեն կապիտանի պաշտոն էր զբաղեցնում: Այս տղան այնպիսի մեծ համբավ ձեռք բերեց, որ վերջերս Թոմաս Ջեյնը նրա կյանքի մասին կինոնկար նկարահանեց:

Սակայն միևնույն ժամանակ...
Անշուշտ կինոնկարի մեծ մասը պատկերում է նրան ոչ թե իբրև ոստիկան, այլ իբրև բանկ թալանող: Ստենդերը երբեմն բանկեր էր թալանում ընդմիջման ժամին, իսկ դրանից վերադառնում իր ոստիկանական պարտականություններին:

«Ուշադրություն, ես հանցանշան գտա: Չէ, սպասեք, սա իմ դրամապանակն է»:
Այս ամենը սկսեց 1977 թ.-ին, երբ Ստենդերը վաղ առավոտյան ինքնաթիռով ուղևորվեց մի այլ քաղաք: Նա մի մեքենա վարձեց, գլխին կեղծամ դրեց, դիմակ և մուգ ակնոցներ հագավ և սլացավ բանկ կողոպտելու: Նույն օրը ցերեկը նա մի այլ թռիչքով վերադարձավ: Տարիներ շարունակ նա կրկնում էր այս «սխրագործությունը»:
Առաջին կողոպուտից հետո Ստենդերը դադարեց մեքենաներ վարձել և սկսեց պարզապես առևանգել դրանք: Գրողը տանի, իսկ ինչու՞ ոչ: Ստենդերն այնքան հմտորեն էր կերպարանափոխվում, որ նրան ոչ ոք չէր ճանաչում: Երեք տարի բանկեր կողոպտելուց հետո նրա արարքներն ի վերջո ջրի երես դուրս եկան: Նա մոտեցել էր իր ոստիկան գործընկերներից մեկին և փորձել նրան ևս ներքաշել բանկերի կողոպուտի մեջ, սակայն նրա գործընկեր Կառլ Վան Դեվենտերը նրան մատնեց: Ստենդերին ձերբակալեցին և դատապարտեցին 75 տարվա ազատազրկման, որը նա պիտի կրեր Հարավաֆրիկյան բանտում: Երեք տարվա ազատազրկումից հետո նրա համբերությունը հատեց և նա փախուստի դիմեց: 
Հաջորդ տարի Ստենդերը սկսեց միջազգային մաշտաբի հանցագործություններ գործել: Նա մի տարի շարունակ օրեկան 4 բանկ էր կողոպտում աշխարհի տարբեր երկրներում` Հունաստանում, Իսպանիայում, Աֆրիկայում: Նա Աֆրիկայից մի զբոսանավ գողացավ և դրանով սլացավ ԱՄՆ: Ստենդերին ի վերջո գնդակահարեցին Ֆորթ Լոդերդեյլում այն ժամանակ, երբ նա փորձում էր առևանգել կես միլիոն դոլար արժողությամբ մի նավ:



