Emedia.am-ը գրում է.

Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է Փարիզում՝ սրտի առիթմիայի հետ կապված: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Դերասանը հոսպիտալացվել է երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին: Սպասվում է, որ 77-ամյա Դելոնը հիվանդանոցում կանցկացնի երկու օր: Դերասանի շրջապատից տեղեկացրել են, որ դա ոչ մի կերպ չի ազդի Դելոնի՝ «Սովորական օր» ներկայացմանը մասնակցելու վրա, որի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 5-ին:

2012թ-ի գարնանը Դելոնը արդեն հոսպիտալացվել էր «սրտի առիթմիա» ախտորոշմամբ և ոչ մեծ վիրահատության ենթարկվել, որն օգնել էր վերականգնել սրտի նորմալ աշխատանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել