Եղունգների խնամքը տարբեր խնդիրների դեպքումDoctors.am-ը գրում է.

Ամուր եղունգներ ունենալու համար կարելի է շփել դանք կարտոֆիլի խյուսով, որի վրա նախապես պետք է ավելացնել մի քիչ կաթ ու քացախ։ Դյուրաբեկ և կոտրվող եղունգները մեկ շաբաթ շարունակ առավոտյան և երեկոյան պետք է շփել կիտրոնով։ 

Ծխախոտի կամ այլ պատճառով մատների վրայի լաքաները կարելի է անցկացնել՝ կիսած կիտրոնով շփելով։ Կոտրվող եղունգները կարելի է նաև պահել գոլորշու վրա տաքացրած մեղրամոմի մեջ՝ մատների վրա առաջացած թեփը թողնելով մինչև առավոտ։ 

Սպիտակուցներով, հանքային աղերով, ժելատինով հարուստ սնունդ օգտագործելու դեպքում եղունգներն ավելի ամուր կլինեն և ավելի արագ կաճեն։ Փայլուն եղունգներ ունենալու համար պետք է պարզապես շփել դրանք քացախով։ 

Եղունգների ընդհանուր առողջության համար շաբաթը մեկ անգամ դրանք կարելի է պահել աղաջրի մեջ (1լիտր ջրին 100գ աղ ավելացրեք և 5 րոպե տաքացրեք կրակի վրա), ապա յուրաքանչյուր եղունգը շփել ձիթայուղով։ 

Եղունգները կարճ կտրելու դեպքում մատներն ավելի կարճ ու հաստ կթվան։ Անհարթ եղունգները ավելի ողորկ դարձնելու համար՝ պետք է խառտել մեջտեղի մասով, խառտոցը շարժել թեթև,առանց սեղմելու։ Եղունգների վրա սպիտակ կետերի ի հայտ գալը մաշկային անցողիկ հիվանդությունների հետևանք է, իսկ կարմիր կետերը վկայում են սրտի հետ կապված խնդիրների մասին։ 

Պարտեզում որևէ գործ ձեռնարկելուց առաջ կարելի է եղունգներով ճանկռտել խոնավ օճառր.այն կլցվի եղունգների տակ և թույլ չի տա, որ հողն ու ավազը մտնեն։ Գործն ավարտելուց հետո պետք է օճառով լավ լվացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել