Ալեքսանդ Թամանյանը իմանար այսպիսի իրավիճակ է տիրելու օպերայի շենքի մոտ, որ իր «զավակին» այսպես տանջելեւ են դժվար, թե սարքեր այդ շենքը: Պատկերացնում եք, մարդիկ արդեն օրը չեն կարողանում կիսել (տարին ունի 365 օր, ամիսը` 28 կա՛մ 29 կա՛մ 30 կա՛մ 31): Մեկը նստած է լինում գնացքի գծերի վրա, մեկ ուրիշը գալիս է և տեղ խնդրում, այս դեպքի համար հարիր մեկնաբանություն է: Մեկը լինի ասի այ ախպերներ լիքը օր կա էն մեկդ էլ հաջորդ օրը կփայլատակի էլի:
Հիմա ես մտածում եմ հանրահավաքին մեկը աջիցա մտնելո՞ւ, մեկը ձախից, թե՞ երկուսն էլ մեջտեղից:
Հա, որ ժողովուրդը տանը իր առօրյա գործերով է զբաղվելու դա էլ է պարզ: Բա այդ դեպքում ի՞նչ են անելու այդ երկու «կարևորագոյն» քաղաքական միավորները:
Ա. Կռիվ կռիվ են խաղալու
Բ. Քաղաքներ են խաղալու
Գ. 7 քար են խաղալու
Դ. ֆուտբոլ են խաղալու
Պատասանը եկեք մտածենք ու գրենք`
Ա. Կռիվ կռիվ խաղալու համար դուխ չկա
Բ. Քաղաքներ խաղալու համար` քարտեզ
Գ. 7 քար խաղալու համար` 7 հատիկ քար
Դ. Այ ֆուտբոլ կարան խաղան, որովհետև էս 2-3 տարիա օպերային հարող հրապարակը, որը կոչվում է Ազատության, իրենց համար դարձրել են ազատ գնդակ ու այս ու այն կողմի են գլորում:
Բայց դե այդ ֆուտբոլը հանդիսատես չունի, որքան ուզում է թող խաղան` ուղղակի օպերայի շենքն է ափսոս:



