Aysor.am-ը գրում է.

Նախկինում ճիշտ էր համարվում օրվա ընթացքում սնվել հաճախ, բայց փոքր չափաբաժիններով: Թվում էր, թե այդպիսով կարելի է խուսափել քաշի ավելացումից:

Սակայն գիտնականների վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ դա հեռու է իրականությունից:
Փորձին մասնակցող կամավորներին տրվեց նույն քանակությամբ կարտոֆիլի ֆրի: Մի խումբն այն ստացավ  2 մեծ չափաբաժիններով, իսկ մյուսը՝ 9 փոքր փաթեթներով: Այն հարկավոր էր ուտել հեռուստացույց դիտելիս՝ գնահատելով կերածի քանակը:

Փորձից պարզվեց, որ փոքր չափաբաժիններով սնվող խմբի անդամներն ավելի շատ ֆրի կերաn, քան նրանք, ովքեր ստացել էին երկու չափաբաժնով: Դա տեղի է ունենում, որովհետև քիչ-քիչ ուտելով՝ մարդը չի զգում կերածի քանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել