Եթե դուք սպանում եք մեկին ով փորձում էր սպանել ձեզ, ապա դա մարդասպանություն չէ, այլ ինքնապաշտպանություն: Այս դեպքում թե՛ մարդիկ, թե՛ դատարանը հասկանում են ձեզ ու պաշտպանում: Այս հոդվածույմ ներկայացնում ենք հենց այդպիսի իրական պատմություններ, որոնք ավելի շատ ֆիլմի սցենար են հիշեցնում:

6.Աշխարհի ամենափոքրամարմին նացիստներ որսացողը:

ֆ

1939թ  հրեա մի տղամարդ, Նյու Յորքի փողոցներով քայլելով, հանկարծակի մի ցուցանակ է նկատում, որի վրա գրված էր «Շների և հրիաների մուտքն արգելված է»: Գրառումը տեսնելով` 1,62 մ հասակ ունեցող տղամարդը մոլեգնում է զայրույթից ու հեռանում շարժասանդուղք բերելու համար: Նա բարձրանում է, պոկում ցուցանակն ու այն պատռում, տապալում գետնին` այնտեղ ուր մոտ 20 հաղթանդամ ու կատաղած նացիստներ նայում էին նրան:
Կառույցը, որի վրա փակցված էր ցուցանակը նացիստական շտաբ էր, որտեղ բազմաթիվ նացիստներ էին հավաքված, ովքեր ցատկելով սանդուղքի վրայով ամեն կողմից շրջապատեցին այս փոքրամարմին տղամարդուն թույլ չտալով նրան որևէ կողմ փախչել: Սակայն այս փոքրամարմին տղամարդը այնքան էլ փախչելու կարիք չուներ, քանի որ նա այդ ժամանակ համարվում էր աշխարհի ամենաուժեղ մարդը:
Նրա անունը Ջոզեֆ Գրինսթեյն էր, ով այլ կերպ նաև հայտնի էր որպես «Ամենակարող Ատոմ» և ով կրկեսում էր աշխատում ցուցադելով իր ուժը: Նա իրեն շրջապատող 20 տղամարդկանց տապալում է` կոտրելով նրանց թևերը, քթերը և ոտքերը: Ջոյին ձերբակալում են ծեծկռտուքից հետո: Դատավորը չկարողանալով պատկերացնել, որ Ջոն միայնակ կարող էր 20 տղամարդու տապալել գետնին` հարցրել է քննիչին, թե արդյոք նա բոլոր 20 տղամարդկանց արջևում է կանգնած եղել: Ամենայն հավանականությամբ նա կարծել է, թե Ջոն հանցակիցներ է ունեցել, ում հաջողվել է փախչել ծեծկռտուքի վայրից ու աննկատ մնալ: Քննիչը բնականաբար հաստատել է, որ նա միայնակ է եղել: Նա նաև հաստատել է, որ հիվանդանոցում դեռևս վիրավոր նացիստներն կան: Ինչես նաև նշել, որ իրականում ոչ թե Ջոն, այլ հենց նացիստնենրն են հարձակվել նրա վրա:  Երբ դատավորը հարցնում է պատճառը, քննիչն ուղղակի նշում է թե, որովհետև նրանք նացիստներ են: Ի վերջո Ջոին ազատ են արձակում, քանի որ նա ինքնապաշտպաանության համար էր դաս տվել քսան նացիստներին:

5. Արդարադատությունը կույր է...

ֆ

Մի անգամ մի վախկոտ, մոտենալով կույր տղամարդու, նրան վախեցնելով պահանջում է վերջինիս ծխախոտը: Կույր տղամարդն ուղղակի ծիծաղում է ու արհամարհում նրա սպառնալիքները: Սրանից հետո հանցագործը ոչ ավել ոչ պակաս հարվածում է կույր մարդու դեմքին: Շտապենք նշել, որ այս «անպաշտպան» կույր մարդը Ձյուդոյի կույրերի աշխարհի չեմպիոնն էր:
Չեմպիոնը հեշտությամբ հանցագործին տապալում է գետնին և երբ նա վերջնականապես վնասազերծված էր, ոստիկանություն է կանչում նրան ձերբակալելու համար: Տղամարդուն տեղափոխում են հիվանդանոց, նրա վնասվածքներն ու արյունոտ քիթը բուժելու համար:

4.Երբեք չպետք է կողոպտել լեռնեցիներին...

դ

Նկատելով բաց պատուհանը` կողոպտիչը միանգամից ներխուժում է Վիրջին Յուջիլակիի բնակարան ու միանգամից հայտնվում վերջինիս սրի տակ: Յուջիլակին սուսերամարտի օլիմպիական չեմպիոն էր: Նկատելով կողոպտչին` Յուջիլակին ոստիկանություն կանչելու փոխարեն, առանց ժամանակ կորցնելու միանգամից հարձակվում է նրա վրա:
Մի գուցե զարմանաք, թե ինչպես է նա իր թրով պատրաստ միանգամից հարձակվել կողոպտիչի վրա:
Ըստ ոստիկանության այդ ժամանակ Յուջլակիը մարզվում էր հենց նույն սենյակում, ուր ներխուժել էր կողոպտիչը: Այո սա կարող է անհավանական թվալ, սակայն իրականություն է:

3. Ո՞ւմ տունը: Աստծո տո՞ւնը:

ս

Մտնելով Սբ. Բենոյի եկեղեցի` երկու կողոպտիչներ ցանկանում էին գողանալ հանգանակության արկղը: Տեսնելով, որ ոչ մի վկա չկա և ամեն ինչ լուռ է` կողոպտիչներից մեկը որոշում է բացել հանգանակության արկղը, որպեսզի գողանա դրա ամբողջ պարունակությունը: Սակայն Սբ. Անտոնիոսի արձանը հանկարծակի ընկնում է ուղիղ նրա գլխին ու տապալում կողոպտչին: Հանցագործները այս անսպասելի իրավիճակից խուճապի են մատնվում ու փաղչում եկեղեցուց: Սակայն դրանից հետո տղաները կարծես եղածից դաս չեն քաղում ու կողոպտում են այն մարդուն ով բուժում էր վնասված գլխով կողոպտչին:

2. Զինծառայողները միշտ գործի մեջ:

դ

Անգլիայի Մանչեսթեր քաղաքում մի խումբ ծույլ մեքենայի գողեր քայլում էին փողոցով` փորձելով բոլոր պատահած մեքենաների դռները` հույս ունենալով, որ դրանցից մեկի դուռը բաց կլիներ: Եվ նրանց բախտը բերում է` նրանք կարղանում են գտնել բաց դռնով ավտոմեքենա: Իսկ մեքենայում նրանք գտան հրաշալի ստերիո համակարգ և անձնական արժեքավոր իրեր, սակայն դրանցից բացի ի զարմանս և թերևս ի դժբախտություն նրանց, մեքենայում նաև 4 զիված բրիտանական օդուժի զինծառայողներ կային: Զինծառայողները պատրաստվում էին մեկնելու զինավարժությունների, սակայն փաստորեն մեքենայի գողերը ամեն ինչ փչացրեցին:  Նկատելով կիսամութ բեռնատարում նստած սևազգեստ հաղթանդամ տղաներին նրանք միանգամից փաղչում են այդ վայրից: Զինծառայողներից երկուսը վազում են կողոպտիչների ետևից: Դե իսկ մնացածն արդեն կանխատեսելի է...

1.Անծանոթ սամուրայը

ս

Ոստիկանական համազգեստով կողոպտիչների մի խումբ, թակում են մի բնակարանի դուռ ու դրա բացվելով միանգամից ներս խուժում ու անցնում են իրենց գործին: Եվ պատկերացրեք նրանց զարմանքը, երբ նրես մտնելով իրենց արջև տեսնում են ոստիկանական համազգեստով մարդկանց: Այս հիմար կողոպտիչները ներխուժել էին ոստիկանական դպրոց: Դե իսկ թե ինչ է տեղի ունենում դրանից հետո արդեն պարզից էլ պարզ կարող է թվալ, սակայն այն ինչ իրականում տեղի է ունենում սրանից հետո ամնեայն հավանականությամբ չէիք էլ կարող պատկերացնել: Այս դեպքում ոստիկանները անզեն էին և թվով ավելի քիչ քան կողոպտիչները: Տեսնելով նրանց թուլությունը` կողոպտիչներից մեկը դանակով հարձակվում է ոստիկաններից մեկի վրա:  Այս հարձակումը ընդամենը վայրկյանների ընթացքում կանգնեցվում է խորհրդավոր, կատանայով զինված անծանոթի կողմից, ով ներս մտնելով կանգնեցնում է կողոպտիչներին: Հանցագործները խուճապի մատնվելով սարսափից փորձում են փախչել: Սամուրային հաջողվում է փրկել ոստիկաններին ու անհետանալ:  Իսկ ոստիկաններն էլ ի վերջո ձերբակալում են կողոպտիչներին: Սակայն նրանց այդպես էլ չի հաջողվում գտնել հերոս սամուրային: Ոստիկանությունը գրություն է տարածում քաղաքացիներին դիմելով, որևէ տեղեկությյուն հաղորդել «Անծանոթ սամուրայի» մասին: Իսկ ոստիկանությունը սամուրային փնտրում էր ոչ թե շնորհակալություն հայտնելու, այլ նրան ձեռրբակալելու համար: Քանի որ չնայած նա փրկել էր նրանց կյանքը, այնուամնեայննիվ նա մի զենք ուներ, որն օգտագործելը անօրինական է համարվում Անգլիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել