Սիրիական ուղղաթիռի խոցման միջադեպը Դամասկոսի և Անկարայի տեսանկյունիցPanorama.am-ը գրում է.

Պաշտոնական Դամասկոսը հաստատեց թուրքական կործանիչների կողմից սիրիական ռազմական ուղղաթիռին հարվածելու փաստը. համաձայն մեկնաբանության՝ ուղղաթիռին հարված է հասցվել, երբ այն Թուրքիայի օդային սահմանը սխալմամբ հատելուց և փոքր ինչ խորանալուց հետո ուղղություն է վերցրել դեպի հետ՝ հասնելով Սիրիայի տարածք:

Բնականաբար, Դամասկոսի և Անկարայի պաշտոնական պարզաբանումներն, ինչպես և սպասվում էր, պետք է իրարամերժ լինեին. այստեղ զարմանալի ոչինչ չկա: Ստեղծված իրավիճակում առավել էական է՝ հասկանալ միջադեպի տրամաբանությունը հենց կողմերի տեսանկյունից:

Այսպիսով, արդյո՞ք հնարավոր էր հետախուզական թռիչք իրականացնող սիրիական ռազմական ուղղաթիռի անձնակազմի կողմից միտումնավոր կերպով Թուրքիայի սահմանամերձ օդային տարածություն ներխուժումը: Նույնիսկ շատ հավանական էր, քանի որ արդեն տևական ժամանակահատված է, ինչ թուրք-սիրիական սահմանի տվյալ՝ արևմտյան՝ թուրքական Հաթայ նահանգին սահմանակից սիրիական Իդլիբ նահանգի և հյուսիսային հատվածը փաստացի վերահսկում են սիրիական վարչակարգի հակառակորդները, որոնք առանց խոչընդոտի ելումուտ են անում Թուրքիայի սահմանամերձ բնակավայրեր: Հետևաբար, չի բացառվում, որ սիրիական հետախուզությանը պատկանող ուղղաթիռը հենց սահմանի երկու կողմերում հակառակորդ ուժի տեղակայման կոորդինատներն էր ճշտում:

Սակայն շատ ավելի արժանահավատ է թվում սիրիական կողմի պաշտոնական մեկնաբանությունը, քանի որ, հաշվի առնելով սահմանի հակառակ կողմում թուրքական զորամիավորումների հավելյալ ամրացման, հայտարարված բարձր մարտական պատրաստվածության հանգամանքն, ինչպես նաև թուրքական տարբեր մակարդակի պաշտոնատար անձանց կոշտ և հրահրիչ հռետորաբանությունը, հազիվ թե սիրիական իշխանությունները նման ռիսկի գնային՝ վտանգելով հատկապես վերջին շրջանում երկրի շուրջ ստեղծված լարվածության՝ քաղաքական հաղթահարման փորձերը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս այս միջադեպի միջոցով, ըստ էության, փորձում է միաժամանակ մի քանի խնդիր լուծել: Նախ, այս գործողությամբ Անկարան փաստացի «վրեժ է լուծում» 2012 թ. հունիսի22-ին սիրիական օդուժի կողմից ոչնչացված թուրքական «RF-4» կործանիչի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել