1. Մայքլ Տեր-Պողոսյան (1925-1996թթ.) – ամերիկացի ֆիզիկոս, ով պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայտնագործողներից մեկն է: Ֆիզիկոսը ծագմամբ հայ էր, ծնվել էր Ֆրանսիայում, հետագայում տեղափոխվել էր ԱՄՆ: Ավելի ուշ ընդունվել էր Վաշինգտոնի համալսարանի բշկական դպրոցը  (Washington University School of Medicine): Նրա հայտնագործությունը շատ կարևոր դեր խաղաց բժշկական ախտորոշումների հետագա զարգացման մեջ:


 

2. Ստեփան Ստեփանյան – հայտնաբերել է բետոնախառնիչը:


3. Ռայմոնդ Վահան Դամադյան - հայազգի գյուտարար է, ով հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը:


4. Լյութեր Ջորջ Սիմիջյան - հայտնագործել է բանկոմատը, ավելի քան 200 գյուտերի արտոնագիր ունի, այդ թվում՝ լուսանկարչության ոլորտում:


5. Փիթեր Ոսբիկյան – հատակը մաքրելու համար նախատեսված ինքնամաքրվող ձողի հայտնագործողն է:


6. Բորիս Արտաշեսի Բաբայան (ծնվել է 1933թ.-ին) — խորհրդային և ռուսաստանցի գիտնական, մանկավարժ, հաշվիչ տեխնիկայի մասնագետ: Հաշվիչ համալիրների, համակարգչային ծրագրավորման ճարտարապետական սկզբունքների վերաբերյալ աշխատությունների հեղինակ, Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր: Առաջին եվրոպական գիտնականը, որն արժանացել է Intel Fellow կոչմանը:


7. Բժիշկ Ալբերտ Կապիկյան – հայտնագործել է բերանային վիրուսային վարակի դեմ շիճուկը:


8. Էդ Իկենդերյան – հայտնագործել է սպորտային մեքենայի հիդրավլիկ պատնեշը:  


9. Վարազդատ Ղազանչյան – պլաստիկ վիրաբուժության հիմնադիրն է:


10. Ալեքսանդր (Ալեքս) Մանուկյան – պաղպաղակի վաֆլե կոների հեղինակն է:


11. Արտաշես Հայկանյան - հայտնագործել է առաջին պլաստիկե կոնտեյներները, Coca Cola-ի պլաստիկե շշերի արտադրման մեքենան, ավտոմեքենայի ապակիների մաքրիչները և այլն:


12. Արթուր Սարաֆյան – հայտնագործել է մեքենաների ավտոմատ փոխանցման տուփը:

 

13. Ռոջեր Էդուարդ Քոլլինգվուդ Ալթունյան – հայտնագործել է ասթմայով հիվանդ մարդկաց համար ինհալյատորը և նատրիումի կրոմոլինը, որոնք օգտագործվում են ասթմայի, ալերգիայի բուժման համար, ինչպես նաև աչքի կաթիլներում:


14. Արտեմ Միկոյան – ստեղծել է МИГ ինքնաթիռները:


15. Արթուր Բուլբուլյան – հայտնագործել է А-14 թթվածնային դիմակները, որոնք օգտագործում էին ամերիկյան ռազմա-օդային ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:


16. Ժիրայր Տեզել – հայտնագործել է մազային ֆալիկուլը, մազերի իմպլանտացիայի մեթոդը:


17. Ռուբեն Էկսերջյան – հայտնագործել է զենիթային թնդանոթները, որոնք օգտագործում էին ԱՄՆ-ի ռազմական ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:  


18. Հովհաննես Ադամյան - սև-սպիտակ և գունավոր հեռուստատեսության, առաջին տեսափլեյերի հեղինակն է:


19. Գամրիել Ղազանչյան – 1911թ.-ին պաշտոնապես գրանցվել է մազերի չորացման սարքը:


20. Քրիստոֆեր Տեր-Սերոբյան – հայտնագործել է ամերիկյան դոլարի կանաչ գույնը, որը հնարավոր չէ կեղծել: Այդ հայտագործության համար նա 6000 դոլար է ստացել:


21. Ալեք Մանուկյան – հայտնագործել է ջրի ծորակը:


22. Արտաշես Այկանյան – հայտնագործել է ճկուն ձողիկները:


23. Էմիկ Ավագյան - ի ծնե հաշմանդամ լինելով՝ հայտնագործել է ձեռքով կառավարվող հաշմանդամի սայլակը: 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին նրան պարգևատրել է համաշխարհային նշանակության խնդրի լուծման հարցում անգնահատելի ավանդի համար:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել