1in.am-ը գրում է.

Այսօր Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության խմբային փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում ուժերն է չափելու «Նապոլի»-ի հետ:

Իտալական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ զգուշանում է դորտմունդյան ակումբից:

« Զգուշանում եմ «Բորուսիա»-ից: Այն ինձ հիշեցնում է եռագլուխ վիշապի: Բարդ խաղ է լինելու: Հետաքրքիր է նաև մարզչական հակամարտությունը»,- Լաուրենտիսի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Գերմանական պարբերականը պատրաստել է լուսանկար՝ «Բորուսիա»-ին ներկայացնելով եռագլուխ վիշապի տեսքով՝ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի, Ռոբերտ Լևանդովսու և թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել