Aysor.am-ը գրում է.
Բժիշկները պնդում են, որ շատակերության դեպքում էներգիայի մեծ մասը ծախսվում է մարսողության և ոչ մտավոր աշխատանքի վրա: Եթե ամբողջ գիշեր անքուն աշխատելու եք, ապա թեթև ընթրեք: Եթե տանջվում եք ժամային գոտիների փոփոխության պատճառով, բալ կերեք: Բալը բարձրացնում է մելատոնինի մակարդակը:
Չափազանց հոգնա՞ծ եք ինչ-որ տեղ գնալու համար: Սրա պատճառը հաճախ ջրազրկումն է: Վերջինիցս խուսափելու համար օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկ ընդունեք: Մի մոռացեք նաև հիմնականում ջրից կազմված սննդամթերքի մասին՝ ձմերուկ, վարունգ և այլն: Երկար ճանապարհ ընկնելուց առաջ սուրճ խմեք:
Բրիտանական բժշկական ամսագրի համաձայն՝ բեռնատարների այն վարորդները, ովքեր կանոնավոր կերպով սուրճ են օգտագործում, վթարի են ենթարկվում 63 %-ով ավելի հազվադեպ, քան սուրճ չօգտագործող իրենց գործընկերները: