Tert.am-ը գրում է.

ՀՀ ժամկետային զինծառայող, ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձնելու գործընթացի հիմնական խոչընդոտը պետական կապի բացակայությունն է Ադրբեջանի հետ: Դա արվում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, այդ պատճառով դանդաղում է գործընթացը: Այսօր Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Այսօր էլ մենք պայքարում ենք, որպեսզի նա վերադառնա Հայաստան, և թե ինչպիսի իրավիճակ կլինի, ժամանակի ընթացքում կերևա»,- ասաց նախարարը:

Նա նաև վստահեցրեց, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում չի լինի: «Մենք մինչև այսօր էլ չգիտենք թե ինչպիսի ճնշումների տակ է նա, բայց մոտավոր պատկերացնում ենք, թե ինչ ճնշումներ կարող են լինել ադրբեջանական կողմից»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել