Քերի. Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ բանաձևը պետք է առավելագույնս խիստ լինիPanorama-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ ԱԽ բանաձևը պետք է առավելագույնս խիստ լինի, որպեսզի Բաշար Ասադն ամբողջությամբ հետևի և կատարի ռուս-ամերիկյան համաձայնության պայմանները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Դա տեղի կունենա միայն այն պայմանով, որ ՄԱԿ-ն ընդունի խիստ բանաձև, որ դա տեղի ունենա միջազգային հանրության ճնշման տակ, որ Ռուսաստանը մեզ հետ լինի, և վերջապես այն պայմանով, որ Ասադը կատարի համաձայնությունը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Քերին:

«Կարևոր է, որ ուժի կիրառման սպառնալիքը ակտուալ մնա որպես երաշխիք, որ Ասադն ամբողջությամբ կկատարի համաձայնության կետերը»,-ընդգծել է պետքարտուղարը:

Նշենք, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի դիվանագետները բանակցություններ են սկսել Սիրիայի քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու մասին բանաձևի շուրջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել