News.am-ը գրում է.

Ալմա-Աթայի հռրակագիրը խաղաղության պայմնագրում ներառելու հարցը այն օրակարգերից մեկն է, որ պետք է քննարկվի առաջիկայում Ալմաթիում երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորությամբ տեղի ունենալիք հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ալմաթիի հռչկագիրը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման բազային սկզբունք ընդունված է երկու երկրների կողմից: Դա անշրջելի իրողություն է, որովհետեւ դա արձանագրված է երկու երկրների կողմից բարձր մակարդակով:

Ինչ վերաբերում է սահմանազատման բուն գործընթացին, ապա այն տեղի է ունենում ԽՍՀՄ իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա: Սա կարեւոր արձանագրում է»,- ասաց նա

Փաշինյանը խուսափեց ասել, թե կոնկրետ որ քարտեզների հիման վրա եւ դա բացատրեց այսպես. «Գիտեք, որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, որովհետեւ մեզ համար կարեւոր է ՀՀ սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումը ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը: Մենք ըստ այդմ գործում ենք նաեւ գործնականում:  Մենք գործում ենք այդ տրամաբանությամբ, օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա սահմանները»:

Նա խոսեց նաեւ սահմանային սյուներ տեղադրելու մասին. «Դա կատարվում է իրավական հիմքի վրա, դրանք դատռնում են անվտնգության երաշխիք Կիրանցի, Բաղանիսի, Այգեպարի եւ մնացած բնակվայրերի համար:

Այս գործընթացը ունի մի նպատակ՝ անիմաստ, անիրագործելի դարձնել պատերազմը: Պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ աշխատանքի 90 տոկոսն արդեն արված է եւ ինչքան դա առաջ է գնում, ավելի է ուժեղանում համոզմունքը, որ ձեւավորվում են անվտանգության երաշխիքներ եւ պատերազմը զրկվում է հիմքից, պատերազմը դառնում է անտրամաբանական, դառնում է ոչ լեգիտիմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել