Emedia.am-ը գրում է.
Սեպտեմբերի 18-ին և 19-ին առավոտյան կդիտվի արևային եղանակ, կեսօրին մոտ սպասվում է ամպամածության ավելացում, հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ հնարավոր են կարճատև անձրևներ, տեղումների հավանականությունը հատկապես մեծ է երեկոյան ժամերին:
Արարատյան դաշտում և հարավային հատվածում տեղումների հավանականությունը փոքր է: Տեղ-տեղ հնարավոր է մառախուղ, քամի 20-22մ/վրկ: Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի:
Տեղեկացում ենք, որ ուրբաթ, սեպտեմբերի 20-ին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում:
Տաթևում կդիտվի ջերմ եղանակ, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար։ Արտակարգ Իրավիճակների նախարարությունն զգուշացնում է. հրդեհներից խուսափելու համար մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները։
Երևանում սեպտեմբերի 18-ի և 19-ի օրվա առաջին կեսին կդիտվի պարզ եղանակ, օրվա երկրորդ կեսին ամպոտ, անձրևի հավանականությունը փոքր է, երեկոյան հնարավոր է սաստիկ քամի 13-15մ/վրկ: Գիշերը +15+17, ցերեկը +29+31, երեկոյան +22+24: