1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները՝ կապված ուկրաինական ապրանքներն իրենց երկիր ներմուծելու սահմանափակումների հետ, Ուկրաինային դրդում են ԵՄ մտնել:

«Ռուսաստանն այսօր ամեն ինչ անում է, որ Ուկրաինան Եվրամիություն մտնի: Այս իմաստով ես դժվարանում են հասկանալ Ռուսաստանի ղեկավարությանը: Մենք շատ ենք խոսում պատմության, եղբայրական հարաբերությունների մասին, սակայն դրանք ընդհանրապես եղբայրականի նման չեն»,- Կուչմայի խոսքերը մեջբերում է Rosbalt-ը:

Կուչման կասկած է հայտնել նաև, որ Ուկրաինայում հանրաքվե կանցակցվի Մաքսային միություն մտնելու հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել