Tert.am-ը գրում է.

Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի հանդիսանալու ոստիկանության ստորաբաժանման որևէ իրավահաջորդը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ Ոստիկանության գվարդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ։

«Մինչև 2025 թվականի հունվարի 10-ը նախատեսված է ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում և արդեն նշանակումից հետո երկամսյա ժամկետում ամբողջական ձևավորում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում է Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը։

«Ի տարբերություն ոստիկանության զորքերի, որն այս պահի դրությամբ գործում  է այլ զորքերի բնորոշման դաշտում, ոստիկանության գվարդիան այլևս դուրս է գալու այդ կարգավիճակից, լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ այդպիսով վերացնելով երկակի կարգավիճակը, որը զուգակցվում է արտաքին և ներքին անվտանգության սպասարկման հետ և այդպիսով հանդիսանում զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը»,- ասաց փոխնախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել