Բաղադրությունը
Հաց
50 գրամ կարագ
1 պճեղ սխտոր
300 գրամ պանիր
կանաչ սոխ
կանաչի զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Տաքացնում ենք ջեռոցը 180-200 աստիճան, այդ ընթացքում կտրատում ենք կանաչ սոխը

2. Հալեցնում ենք կարագը և դրա մեջ լցնում կտրատած սոխը և ճզմած սխտորը (սխտորը կարող եք նաև չավելացնել, եթե չեք սիրում)

3. Հացը փոքրիկ քառակուսիների ենք բաժանում 2սմ-անոց, բայց դանակը ամենաներքև չենք հասցնում, այսինքն ներքևի շերտից չենք առանձնացնում իրարից

4. Հալեցրած կարագը սոխով լցնում ենք կտրած հացի վրա, արանքները


5. Փաթաթում ենք ալյումինաթղթով և 10 րոպեով ջեռոց տեղափոխում

6. 10 րոպեից հանում ենք վրան լցնում քերած պանիրը և էլի 10 րոպեով տեղափոխում ջեռոց

7. Հանեք ջեռոցից, վրան շաղ տվեք զարդարելու համար նախատեսած կանաչին և մատուցեք, բարի ախորժակ :)



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



