1in.am-ը գրում է.

Վաշինգտոնը պետք է օգտվի նրանից, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանին հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ երկխոսության հաստատմամբ: Նման կարծիք է հայտնել Օբաման ամերիկյան իսպանալեզու Telemundo հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Կան ցուցումներ առ այն, որ նոր նախագահ Ռուհանին ձգտում է երկխոսության Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ՝ այնպես, ինչպիսին մենք անցյալում չենք տեսել»,- ասել է Օբաման:

Օբամայի կարծիքով՝ այդ դեպքում առկա է դիվանագիտության բարենպաստ հնարավորություն: Օբաման հույս է հայտնել, որ իրանցիները կօգտվեն դրանից:

Նրա խոսքով՝ Սիրիայի ճգնաժամից նրանք պետք է եզրակացություններ անեն այն մասին, որ կա դիվանագիտական լուծման հնարավորություն: 

«Իմ կարծիքով՝ ուժի կիրառման սպառնալիքի համադրությունը և մանրակրկիտ դիվանագիտական ջանքերը թույլ կտան համաձայնության հասնել»,- ասել էր Օբաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել