Այդպես էլ չհասկացա, երբ անցյալից մի նոտա է հայտնվում ու ննջած զգացմունքներս վեր են բարձրանում, արդյոք դա այն սերն ա, որ ես չսպանեցի, դեպի քեզ, որ թաքցրեցի ինքս ինձնից ու փրկեցի; թե դա մի եսասիրական սեր ա, որ մարդ տածում ա իր անցած գնացած ջահելության, ազատության օրերի հանդեպ, դեպի ինքն իրեն կորցրած անցյալում, դեպի նա, ով արդեն չկա։ Կցանկանայի հասկանալ, կցանկանայի պարզել, իսկ ամենաշատը կցանկանայի համոզվել, որ ես իսկապես փրկել եմ իմ սերը դեպի քեզ, որովհետև դա հիասքանչ զգացմունք ա՝ ի՜նչ նրբերանգներ ա ստացել այս տարիների ընթացքում։ Գինու նման, որ տակառում մնալով ավելի ու ավելի է հասունանում, այնպես էլ ես ու իմ փրկված սերը, այն էլ կարիք չկա թաքցնելու, ես այն սիրում եմ, ու դու գիտես դու ով ես ու կարող ես ուռել, փքվել ինքդ քո մեջ, պատկերացնում ես, ես այլևս չեմ հետաքրքրվում մարդկանց կարծիքներով, նույնիսկ նրանց, ովքեր գտնվում են անմիջական իմ ընտանիքում։ Ես այլևս չեմ ամաչում սիրել քեզ, ծառը, օդը, ծովը, ու մի հատ գիժ երաժշտություն, չեմ ամաչում ատել, փոշմանել և արտահայտել այդ ամենը։ 
Միայն մնում է համոզվեմ, թե ինչ է զարգանում իմ մեջ՝ ամենափրկիչ սեր դեպի մարդկություն, թե ամենասպանիչ սեր՝ դեպի ինքդ քեզ, որը չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել