Մարդու մարմնում հնարավոր է գտնել այնքան քլոր, որ բավարար կլիներ հինգ լողավազանների ախտահանման համար, այնքան ֆոսֆոր, որ հնարավոր կլիներ պատրաստել 20 հզ. լուցկու հատիկներ, այնքան ճարպ, որ դրանից կպատրաստվեր 10 կտոր օճառ: 

Կան մեր մարմնին վերաբերող նաև այլ հետաքրքիր փաստեր. 

10. Մարդու կյանքը հնարավոր է միայն մարմնի 32-43 աստիճանի (ըստ Ցելսիուսի) պայմաններում: 

9 . Մեկ օրվա ընթացքում մարդն արտադրում է մոտ 1լ թուք, 3լ ստամոքսահյութ, 2լ ենթաստամոքսային հյութ, 3,5լ աղիքային հյութ և 1լ լեղի: 

8 . Միայնությունն ամենածանր է տանել ժամը 20.00-22.00-ի ընթացքում: 

7 . Եղունգների ու մազերի աճն ավելի ինտենսիվ է 16.00-18.00-ի ընթացքում: 

6 . Մարդ ընդհանուր առմամբ վեց զգայարան ունի՝ ճաշակելիք (համի), հոտառություն, շոշափելիք, տեսողություն, լսողություն և հավասարակշռություն: Համի, լսողության և հոտառության զգայարանները սրվում են 17.00-ից մինչև 19.00-ն: 

5. Համի ընկալման նրբությունը կախված է սննդի ջերմաստիճանից: Համն ավելի սուր է զգացվում, եթե սնունդը 24 աստիճան է (ըստ Ցելսիուսի): 

4. Լյարդն ավելի լավ է քայքայում ալկոհոլը ժամը 18.00-ից մինչև 20.00-ն: Կենտրոնական Աֆրիկայում բնակվող ֆուրերի ցեղը նույնպես շատ է գնահատում լյարդը, քանի որ համարում է, որ հոգին հենց այդ օրգանի մեջ է գտնվում, հետևաբար, կենդանու լյարդ ուտելով՝ մարդ կարող է ընդարձակել իր հոգին: Իսկ ահա կանանց թույլ չի տրվում լյարդ ուտել, քանի որ համարվում է, որ նրանք հոգի չունեն: 

3.Մարմնի քաշի 6-8 % խոնավության կորուստը մարդու մոտ կիսաուշագնաց վիճակ է ստեղծում, 10 % կորուստը տեսիլքներ է առաջացնում ու կլման ռեֆլեքսի խանգարում: Հեղուկի 12 % կորստի հետևանքով սիրտը կանգնում է: 

2. Հոնքերը, թարթիչները ու թևատակերի մազերն «ապրում» են 3-4 ամիս, իսկ գլխի մազերը՝ 4-6 տարի: Տիբեթյան լամա-բժիշկների մասին լեգենդներ են հյուսվում: Միայն նա, ով կարող է դանակով երկայնքով կիսել մարդկային մազը, իրավունք ունի բժիշկ դառնալ, իսկ վիրաբույժ դառնալու համար հարկավոր էր այդ մազը նորից կիսել: 

1.Համաձայն ֆրանսիացի նյարդաբանների հետազոտությունների՝ լացող մարդու մոտ գործում է դեմքի 43 մկան՝ այն դեպքում, երբ ծիծաղող մարդու մոտ գործում է միայն 17-ը: Այդ կերպ, ծիծաղելը էներգետիկ տեսանկյունից ավելի ձեռնտու է, քան լացելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել