1in.am-ը գրում է.

Չորեքշաբթի, ժամը 4.23-ին, Վրաստանում տեղի է ունեցել 3.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Ինչպես Trend գործակալությանը հայտնել են Իլյա Չավչավաձեի անվան համալսարանի սեյսմոլոգիական մոնիտորինգի կենտրոնից՝ երկրաշարժը տեղի է ունեցել Կվարելի քաղաքից (Կախեթի, Արևելյան Վրաստան) 10 կմ հյուսիս-արևելքում:

Հաղորդվում է, որ սա եղել է երեքշաբթի առավոտյան գրանցված 5.8 բալանոց երկրաշարժի հետցնցումը:

Զոհեր և ավերածություններ չկան: 

Հատուկ հանձնաժողովն ուսումնասիրում է մի քանի տների վիճակը, որոնք տուժել էին երեկվա ստորգետնյա ցնցումների հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել