1in.am-ը գրում է.
Թուրքիայի արևելյան Մուշ նահանգի Թյութեն շրջանում անցած գիշեր տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Զոհերի ու ավերածությունների մասին առայժմ տվյալներ չեն ստացվել:
Այս շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ երկրաշարժն է Մուշ նահանգում: Սեպտեմբերի 16-ին տեղի էր ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_turkey_215216.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել