«Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը, քաղաքապետարւսնում արդեն իսկ ստեղծվել է։ Դրանում ընդգրկված է 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ։

Ըստ այդ տեղեկությունների՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, որոնց հրաժարականներն արդեն շուրջ երկու ամիս պահանջում են քաղաքացիական ակտիվիստները։ Քաղաքապետարանից, սակայն, առայժմ միայն փոխանցում են, որ հանձնաժողովի ձևավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Նշենք, որ երևանյան երթուղիները սպասարկող տնտեսվարողներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում երեկ չի թաքցրել, որ ամիսներ առաջ իրենք համաձայնել են մասնակցել մրցույթին և 100 դրամ ուղեվարձով սպասարկել երթուղիները, որովհետև քաղաքապետարանից վստահեցրել են, թե շուտով ուղեվարձը կթանկանա։ Հարցին, թե ով է եղել այդ պաշտոնյան, նա միայն պատասխանել Է. «Էն որ նստած Է երկար սեղանի հետևը, մինչև հասնում ես իրեն, բարևդ մոռանում ես»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել