1in.am-ը գրում է.
Երգչուհի Մայլի Սայրուսը շարունակում է ցնցել բոլորին: Երգչուհին Harpers Bazzar ամսագրին տված հարցազրույցում մի փոքր խոսել է իր մասին:
«Ես արդեն հասուն էի այն ժամանակ, երբ ենթադրվում էր, որ պետք է երեխա լինեմ: Այնպես որ, այժմ ես հասուն աղջիկ եմ, ով իրեն երեխայի պես է պահում»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է իրեն զգում հայտնի մարդու դուստր լինելով՝ Մայլին ասել է. «Մեր ընտանիքում երբեք փողի խնդիր չի եղել, և ես միշտ պտտվել եմ այդ աշխարհի շուրջը: Դրա շնորհիվ ես հաջողություններից գլուխս չկորցրեցի»:
«Մենք ապրում ենք վառ անհատականությունների աշխարհում: Ես հայտարարեցի, որ ժամանակն է ցույց տալ, թե ինչ եմ ինձանից ներկայացնում որպես երգչուհի: Եթե ես չարդարացնեմ ձեր հույսերը, դուք իրավունք կունենաք այլևս չվստահել ինձ: Սակայն եթե ես որևէ բանի հասնեմ, դուք կհասկանաք իմ գինը»,- ասել է երգչուհին՝ իր նոր կերպարի մասին:
«Ես հասկանում եմ, որ շատ աղջիկներ գեղեցիկ լուսանկարվում են՝ փորձելով ապացուցել, որ իրենք նորաձև են: Սակայն ինձ համար բավական է հագնել սպիտակ լեգինս և սպիտակ բրա՝ հաջորդ մակարդակ բարձրանալու համար: Դա այն մակարդակն է, որին նրանք դեռևս չգիտեն ինչպես հասնել»,- ասել է Մայլի Սայրուսը:

