1in.am-ը գրում է.
Նախկին զինվորականը հեռացել է ԱՄՆ-ի զինված ուժերից, որտեղ մասնագիտացած դիպուկահար է համարվել, և տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որպեսզի կին դառնա այն բանից հետո, երբ սիրահարվել է լեսբուհու:
Նախկին շարքային, 40-ամյա Չարլզ Պոնտիերոն ընկերուհու՝ Մարիայի հետ ապրում է Քովենթրիում և գումար է հավաքում սեռը փոխելու վիրահատության համար: 29-ամյա ուսանողուհու հետ համացանցային ծանոթությունից հետո նա փոխել է իր անունը՝ դառնալով Ալեսիա, իսկ զինվորականի կարիերան փոխել է դերասանուհու աշխատանքով:
Տղամարդը, ով երեք անգամ ամուսնացել է և երկու երեխա ունի, ասել է, որ ամբողջ կյանքում իրեն ավելի շատ կին է զգացել, քան տղամարդ, բայց երբ բանակում է հայտնվել՝ ստիպված է եղել թաքցնել իր «այդ» կողմը:
Բանակում ծառայությունը Պոնտիերո ընտանիքում ավանդույթ է եղել, այդ պատճառով նա միշտ ճնշում է զգացել հոր կողմից և չի համարձակվել պատմել նրան, թե ինչ է իրականում զգում: Բանակ գնալով՝ նա հույս է ունեցել, որ կարող է իրեն տղամարդ զգալ, բայց դա չի օգնել:
Պոնտիերոն պատմել է, որ դերասանական արվեստի դասընթացներ է վերցնում և հույս ունի դերասանուհու հաջող կարիերա կառուցել:



