ArmLur.am-ը գրում է․

Օրերս, դեպի Բագրատաշեն ճանապարհի վրա մի միջադեպ տեղի ունեցավ: Երբ տավուշեցիները փակել էին ճանապարհը և իրենց բողոքն էին արտահայտում 4 գյուղերի հանձնման հետ կապված, տեսանյութ տարածվեց, որտեղ ժողովրդի վրա «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան քշելու և «ճզմելու» հրահանգ էր տվել Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրա Նարիմանի Հարությունյանը։

Իսկ, ով է Յուրա Հարությունյանը և մամուլում ինչ տեղեկություններ կան նրա մասին:

Ըստ, այդ տեղեկությունների ԵԿՄ ներկայացուցիչ Յուրա Հարությունյանը 2008 թ.-ին ձերբակալվել և դատապարտվել է 8 տարի ազատազրկման, քանի որ ղեկավարել է Թուրքիայից ՀՀ տարածք ապրանքների մաքսանենգ ներկրմամբ զբաղվող հանցավոր խումբ։ Նշվում է, որ Հարությունյանը, ըստ տարածվող լուրերի, ոչ թե մատակարարելիս է եղել դիրքերը, այլ ապրանքներ տեղափոխելիս է եղել հայ-վրացական սահմանին գտնվող իր իսկ ֆուդկորտ՝ սննդի կետ։ Այդ հրապարակումներից տեղեկանում ենք նաև, որ Յուրա Հարությունյանի նկատմամբ ոչ մի իրավական գործընթաց չի ձեռնարկվել: Իսկ վերջին միջադեպից հետո, տավուշեցիները մեզ փոխանցում են, որ Հարությունյանը մշտապես աչքի է ընկել իր վատ պահվածքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել