Վարդան Պետրոսյանն իր հանդիսատեսին է ներկայացնում նոր ներկայացում ՝ <<Ամեն երկուշաբթի>>

Ինչո՞վ է պայմանավորված վերնագրի ընտրությունըինչու՞ հենց «Երկուշաբթի»:

<<Ես այս վերնագիրը շատ եմ փնտրել:  Նախ ուզում էի ` այն վախեցնող չլինի ու լինի կանչող: Մյուս կողմից` գովազդելը  գնալով դժվարանում է, ամեն ինչ թանկանում է: Ես մտածեցի «Ամեն երկուշաբթին»  կմեխվի մարդկանց ուղեղում, և բոլորը կհիշեն, որ Վարդան Պետրոսյանն ամեն երկուշաբթի խաղում է իր նոր ներկայացումը: Սա կհեշտացներ իմ գործը:

Այս վերնագիրն ինձ նաև հուշեց ներկայացման ձևը: Այն շատ մեծ հնարավորություն տվեց ինձ ամեն անգամ նորովի խաղալ: Այս վերնագրի դեպքում ես կարող եմ ազատ լինել` հյուր հրավիրել, խաղալ իմ հին համարներից մեկը… Ասեմ, որ վերնագիրն իրեն արդարացնում է. և տպվել է մարդկանց ուղեղներում, և ինձ տալիս է ազատություն իմ խաղի մեջ>>:

Ներկայացման ընթացքում դուք ներկայացնում եք նաև հին համարներ, որոնք վաղուց հայտնի են  հանդիսատեսին, ո՞ րն է սրա նպատակը:

<<Համարներ կան, որոնք դիմանում են ժամանակի քննությանը: Լինում են դեպքեր, երբ խաղում եմ 15 տարվա մի էպիզոդ ու այն արդիական է թվում այսօր: Երբեմն լինում են կերպարներ, որոնք ինձհանգիստ չեն տալիս և ուզում են նորից բեմ բարձրանալ: Ես դրանից միշտ խուսափել եմ, բայցհեղինակային ներկայացման մեջ սա ընդունված բան է: Ինքս ժամանակ առ ժամանակ նայում եմիմ ներկայացումներն ու հասկանում, որ որոշ դրվագներ իսկապես դեռ ակտուալ են: Սա էպատճառը, որ ես երբեմն անդրադառնում եմ իմ հին համարներին>>:

Ձեր ներկայացումները բովանդակային կամ ոճային առումով շարունակական բնույթունե՞ ն, թե նրանցից յուրաքանչյուրն առանձին ու անհատական է:
<<Բոլոր ներկայացումներն էլ առանձին ու յուրահատուկ են երեխաների պես: Նրանք ինչ-որ չափովնման են, որովհետև նույն գենետիկան ունեն, բայց ինչքան էլ նրանք դաստիարակվում են նույնծնողի կողմից ու նույն շրջապատում, միևնույն է շատ տարբեր են: Այս առումով ներկայացումներըշատ նման են երեխաներին` և’ նման, և’ տարբեր:
Ոճային առումով փոփոխություններ կա՞ ն նոր ներկայացման մեջ:
<<Այո, ես ելույթ եմ ունենում հրաշալի նվագախմբի հետ: Սա, իհարկե, առաջին անգամը չէ: Ես շատսիրում եմ աշխատել կենդանի հնչողության ներքո և դեռ “Ոզնիների” ժամանակ միշտ ելույթ եմունեցել ջազ բենդի հետ: Աշխատել եմ Մարտին Վարդազարյանի ու Երվանդ Երզնկյանի պեսհայտնի երաժիշտների հետ, հիմա կարծում եմ` ժամանակն է աշխատել երիտասարդների հետ:Շատ ուրախ եմ և գոհ. Նրանք ինձ երիտասարդական մեծ էներգիա են տալիս: Ես էլ, իհարկե իմէներգիան  ու փորձն եմ փոխանցում նրանց>>:

Տարիքային ո՞ ր խմբի  և ի՞ նչ հետաքրքրություններ ունեցող հանդիսատեսի համար է

նախատեսված ներկայացումը:

<<Ես այդ առումով շատ երջանիկ ու նույնիսկ երես առած արտիստ եմ, քանի որ իմ ներկայացումները դիտում են բոլոր տարիքի մարդիկ: Գալիս են տատիկներն իրենց թոռնիկների հետ: Շատ են ուսանողները, քաղաքական գործիչները, մտավորականները: Ընդհանուր առմամբ իմ հանդիսատեսը պատկանում  է 30-50 տարեկան տարիքային խմբին, բայց սահմանափակումներ չկան: Ուսանողները յուրահատուկ կրակ են տալիս ու բորբոքում են դահլիճն իրենց էներգիայով ու պայթող ծիծաղով: Փոքրիկները հրճվում են ինչ-որ բանից, ու  ինքս էլ չգիտեմ` ինչն է այդ հրճվանքի պատճառը: Ես աշխատում եմ հետաքրքիր լինել բոլորին:

Ձեր  նախորդ ներկայացումներում դուք զգալի տեղ եք հատկացրել քաղաքականությանն ու քաղաքական գործիներին: Այս մեկում նույնպե՞ս բարձրաձայնվում են քաղաքական խնդիրներ, թե այն ուրիշ ուղղվածություն ունի:

<<Իմ ներկայացումները միշտ լի են քաղաքական երգիծանքով: Անընդհատ սպասում եմ, որ գա մի օր, երբ իմ գրած ներկայացումը չի լինի քաղաքականության մասին, սակայն դա ինձ չի հաջողվում: Այս ներկայացումն էլ սկսեցի փափուկ, բայց հետո այն կրկին փոփոխությունների ենթարկեցի: Ավելացան, օրինակ,  երթուղային տաքսիների, մաքսային միության մասին որոշ կատակներ: Չեմ կարողանում չանդրադառնալ, միևնույն է ներկայացումներս քաղաքական են ստացվում:  Սակայն այս ներկայացման գերխնդիրը դա չէ:  Ես մի մեծ անակնկալ եմ պատրաստել հանդիսատեսի համար: Պատկերացնում եք` ներկայացման վերջում ամբողջ դահլիճը ձեռք ձեռքի բռնած սկսում է երգել` միասնական ու համախմբված: Սա շատ դժվար է. Հայերը դժվար են միասին երգում...

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել