1in.am-ը գրում է.

30 կգ քաշ գցած երգչուհի Քրիստինա Ագիլերան որոշել է «հպարտանալ» իր ձեռքբերումներով՝ մերկանալով տղամարդկանց համար նախատեսված ամսագրերից մեկի էջերին:

Լուսանկարներում Քրիստինան գայթակղում է դիտողներին, սակայն՝ «չափավոր»: Ավելորդ ոչինչ չի ցուցադրում՝ նախընտրելով ակնարկել և ոչ թե ցնցել: Երկրպագուները ենթադրում են, որ Ագիլերան այդպես է վարվել 5-ամյա որդու պատճառով: Սակայն, ինչպես նշում է Sobesednik.ru կայքը, դրա իրական պատճառն այն է, որ շատ նիհարելուց երգչուհու կազմվածքը ոչ դրական փոփոխություններ է կրել:

Երգչուհին ասել է, որ ծանր օրվանից հետո հանգստանում է ննջասենյակում, սակայն իրեն կարողանում է վերահսկել՝ սեքսի առումով և դրա համար երբեք շատ հոգնած չի լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել