Աշնան թոփ 5 կոսմետոկոգիական պրոցեդուրաներDoctors.am-ը գրում է.

Ո՞ր պրոցեդուրաներն են ավելի նպատակահարմար աշնան սկզբին իրականացնելու համար: 
1. Խալերի և պապիլոմաների հեռացում: Սեպտեմբերին օդը դեռ բավականին տաք է, իսկ արևի ճառագայթներն այլևս այնքան այրող չեն, ինչպես ամռանը: Իսկ դա նպաստում է արագ վերականգնմանն ու լավացմանը: 
2. Մաշկի հարթեցում և սպիտակեցում:Հայտնի է, որ նույնիսկ մեղմ փիլինգը վնասում է մաշկը: Աշնան սկզբի սեզոնային առանձնահատյությունները նպաստում են վնասված մաշկի արագ վերականգնմանը: 
3. Լազերային մազահեռացում: Այս պրոցեդուրան 4-7 ամիս ժամանակ է պահանջում, երբեմն նույնիսկ ավելի: Եթե այն սկսեք սեպտեմբերին,ապա մինչև հաջորդ ամառ կատարյալ հարթ մաշկ կունենաք: 
4. Պերմանենտ դիմահարդարում: Տատուաժի ենթարկված մաշկի համար ևս աշնանային մեղմ եղանակը բարենպաստ է: 
5. Կուպերոզի կանխարգելում: Անոթային աստղիկների կանխարգելման և հեռացման գործընթացով ավելի լավ է զբաղվել աշնանը, քանի որ տարվա ցուրտ եղանակին անոթները սեղմվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել