Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, իր գործընկերուհի` «Yere1»

«Բլեֆ» հեռուստանախագիծը կրկին եթերում կլինի հոկտեմբերի 18-ից, ամեն ուրբաթ, ժամը 21.00-ին: ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Արմեն Պետրոսյանն ասաց, որ ֆորմատային առումով փոփոխություններ չեն լինի, նրանք շարունակելու են դավադրություններ պատրաստել հայտնիների համար ու հանդիսատեսին ներկայացնել աստղերի իրական դեմքերը: Միայն թե այս եթերաշրջանում հաղորդումը տաղավարային բնույթ կկրի:

«Բլեֆն»ունի նաև նորություն: Այս անգամ այն բաղկացած կլինի երկու մասից. Առաջին մասում հաղորդման թիրախում կլինեն բոլորիս կողմից ճանաչված աստղեր, իսկ երկրորդում հաղորդման ստեղծագործական թիմը հեռուստադիտողին կներկայացնի թաքնված տեսախցիկ: «Բլեֆի» աչքից չեն վրիպի նաև հասարակ քաղաքացիները: Արմեն Պետրոսյանը վստահ է իր քայլերում, քանի որ երբևէ ոչ մի աստղի հետ խնդիր չի ունեցել հաղորդման ֆորմատի պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ