1in.am-ը գրում է.

Ջութակը, որով «Տիտանիկի» խորտակման վերջին րոպեներին նվագել է նվագախմբի ղեկավար Ուոլլես Հարթլին, համընդհանուր ցուցադրության կդնեն հյուսիսիռլանդական Titanic Belfast թանգարանում, իսկ մեկ ամիս անց այն կվաճառվի Henry Aldridge & Son աճուրդի տանը, որը մասնագիտանում է «Տիտանիկին» վերաբերող իրերի վաճառքի մեջ՝ հաղորդում է ITV-ն:

Երաժշտական գործիքը հայտնաբերվել էր 1912-ին «Տիտանիկի» կործանումից հետո՝ Ուոլլես Հարթլիի մարմնի հետ միասին: Ջութակը կապված էր եղել նրա մարմնին, իսկ հետևի մասում գրություն էր եղել, որ գործիքն Ուոլլեսին նվիրել է հարսնացուն՝ Մարիա Ռոբինսոնը: 

Ջութակը վերադարձվել էր Հարթլիի հարսնացուին, ով հետագայում այն հանձնել էր բրիտանական «Փրկության բանակին»: Դրա հայտնաբերումից հետո բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվել այդ թվում՝ Օքսֆորդի փորձագետների կողմից, ովքեր հաստատել են, որ գործիքը հենց այն է, որը եղել է նավի վրա։ 

Դրա հետ մեկտեղ նավի նվագախմբի երաժիշտներից մեկի հարազատները հայտարարում են, որ դա իսկական գործիքը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել