Operativ.am-ը գրում է.
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբաշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արման Առաքելյանին չհաջողվեց նվաճել բրոնզե մեդալ:
Արման Առաքելյանը (60 կգ քաշային կարգ) քառորդ եզրափակչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող ըմբիշ Բեկխան Գոիգերեևին, ով դուրս էր եկել եզրափակիչ: Դրա շնորհիվ հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար:Իրանցի ըմբիշ Մասուդ Էսմայելպորջույբարի հետ գոտեմարտում Առաքելյանը պարտվել է 0:8 հաշվով:
Հայաստանը ներկայացնող մեկ այլ ըմբիշ՝ 84 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Մուսա Մուրթազալիևը պարտվել է բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ մրցամարտում:
Հիշեցնենք, որ 66 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Դավիթ Սաֆարյանը երեկ ոսկե մեդալ է նվաճել՝ առավելության հասնելով կուբացի Լիվան Լոպեսի նկատմամբ: