Նիկոլի «Նավակ ճոճողը», որի հին ընկերներից մեկը Ոսկեպար-Կիրանց գծի ակտիվ աջակիցներից է՝ համաձայն Գաբրիելյան Վիլենի խոստովանության, ՔՊ-ականին մեղադրել է ապազգային լինելու ու եկիրը ռուս-բելառուսական Միութենական պետություն տանելու համար, ինչը հարց է ծնել Վիլենի հոգում՝ ի՞նչ է ասել ազգային կամ ապազգային: «Քանի որ այս նույն տրամաբանության մեջ և վերջին իրադարձությունների ֆոնին հիմա էլ դարձել ենք ապազգային և ապապետական տարր, ամենայն անկեղծությամբ խնդրում եմ ինձ բացատրել՝ ըստ ձեզ՝ ձեր պատկերացումով, ձեր մտածելակերպով, ո՞րն է պետականը, ազգայինը, և ըստ այդմ՝ ո՞րն է ապապետականը, ապազգայինը»,-գրել է ՔՊ-ականը:
Գիտե՞ք՝ ինչն է ապշեցուցիչը, այն, որ նման հարց է ուղղում մի մարդ, որը հանդիսանում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ղեկավարը: Նկատած կլինեք՝ լրահոսում հաճախ է հանդիպում տեղեկություն այն մասին, թե ինչպես է այս կառույցն իր վրդովմունքն արտահայտում ադրբեջանբցիների գազանությունների, այս կամ այն հակահայկական դրսևորումների վերաբերյալ կամ ողջունում հայամետ հայտարարությունները, իրադարձությունները և այլն: Կարճ ասած՝ սա մի միություն է, որը հանդես է գալիս ամենայն ազգայինի պաշտպանությամբ և ամեն ապազգայինի դեմ պայքար է մղում:
Հարց՝ մի՞թե այսքան ժամանակ Վիլենը չի հասկացել ազգայինի, պետականի ու ապազգայինի, ապապետականի միջև տարբերությունը, որ նման հարց է ուղղել հանրությանը՝ խնդրելով իրեն լուսավորել: Եվ այս մարդը ներկայացնում է ոչ միայն վերահիշյալ միությունը, այլև ՀՀ-ում գերիշխող քաղաքական այն ուժը, որի քարոզիչներն այլոց են մեղադրում ապազգային լինելու համար՝ պնդելով, թե Նիկոլը Հայաստանին օժտում է բացառիկ սուվերենությամբ, երբ հողերը զիջում է թուրքին, Աննային էլ գցում Մեհրիբանի տակը:
Բացատրում ենք՝ ապազգայինն այն է, ինչով հենց հիմա ու սրանից առաջ արել ու անում է ՔՊ-ն ու անձամբ Նիկոլը, երբ տարևիներ առաջ համոզում էր հանրությանը, որ Արցախը պետք է տրվի թուրքին, Մեղրիով էլ միջանցք բացվի,իսկ երբ եկավ իշխանության, անմիջապես վերջ տվեց Արցախի գոյությանը: Ապազգայինը ամբողջ ՔՊ-ն է՝ իր ուղնուծուծով ու բովանդակությամբ:
Ազգայինն էլ այս ամենի հակառակն է, այսինքն՝ Նիկոլին դիմադրելը, Հայաստանն ու Արցախը ադրբեջանական չհամարելն ու այդ գաղափարի համար մղվող պայքարը՝ մի բան որը հասու չի կարող լիել նավակճոճողների սահմանափակ ուղեղներին:
Հուսանք՝ տեղ հասավ…