Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ գտնվող վերամբարձ կռունկի վրա է բարձրացել մի տղա և սպառնում է ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Կոտայքի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված երիտասարդը Նոր Հաճնի բնակիչ է, ում գրեթե երկու ժամ փրկարարներն ու ոստիկանները համոզում էին, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել