Azatutyun.am-ը գրում է.
Իննա Սարգսյանը «Ուրալ»-ի վարորդի կողքին նստած էր, երբ մեքենան Նռնաձորի ճանապարհին ձորն ընկավ։ 37 -ամյա կինը վաշտի ավագն է՝ հերթապահությունից վերադառնում էին զորամաս, հիշում է՝ ուրախ էին, որ այս մի հերթապահությունը երկու շաբաթ էր տևել: Մի քանի մետր էլ չէին անցել, երբ հայտնվեցին ձորում, որ Մեղրիում «Եկեղեցու ձոր» են ասում, գրում է «Ազատությունը»:
«Ասացի, արագ ա, ասաց՝ Իննա քույրիկ, չի ենթարկվում, զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում, ու մեկ էլ արդեն զգացի ձորերում ենք», - պատմեց նա:
Հիշում է, որ իրեն մի զինվորի հետ տեղավորել են «Կամազ»-ում, հասցրել Մեղրիի հիվանդանոց, այնտեղից ուղղաթիռով Երևանի զինվորական հոսպիտալ: Ողնաշարի, գլխի, աչքի լուրջ վնասվածքներով է Իննան։ Ողբերգական այդ վթարի հետևանքով 4 զինծառայող մահացավ, 20-ը տարբեր վնասվածքներ ունեն։ «Մարտունեցի Արեգը, սևանցի Դավոն անընդհատ մտքումս են», - Իննան իր վաշտի զոհված տղաներին է հիշում:
«Մի տան պես ապրել ենք, տղաները՝ անփորձանք ծառայել մարտական հերթապահության օրերին, վերջում՝ այդ մեքենան», - դառնանում է զինծառայող կինը:
«Էդ «Ուրալ»-ը, ես չգիտեմ, ասում էին՝ չէր աշխատում, սարքել էին տվել էդ վարորդին, եկել էր մեզ սմենափոխ», - պատմեց Իննան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։