Aysor.am-ը գրում է.
1984թ.-ի տվյալով Հայաստանում գրանցվել է խաղողի շուրջ 500 աբորիգեն սորտ, որից որոշ տվյալներով պահպանված է 200-ը: Այսօր լրագրողներին նման տվյալներ փոխանցեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Բանախոսը բուն հայկական խաղողի սորտերին այնուամենայնիվ թեականորեն մոտեցավ, քանի որ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ չեն արվել: Սորտերի անհետացման նպաստել է հին այգիների քանդումը, որտեղ հենց հին սորտերն էին:
Սակայն ամեն ինչ կորած չէ, քանի որ այդ ուղղությամբ Գինեգործների միությունը ծրագիր է իրակաանցնում և հին այգիներում արդեն հայտնաբերել են հին հայկական Կաքավիկ, երկու մուսկատ և 10 կարմիր խաղողի սորտեր:
Գինեգործն այն կարծիքին է, որ այդ սորտերը Հայաստանի գինեգործության ապագան են, քանի որ այդ սորտերից պատրաստված գինին անմահական է: