Operativ.am-ը գրում է.

Թայլանդական Պխուկետ կղզու Պատոնգի ափին գտել են ռուսաստանցի խորտակված զբոսաշրջիկի մարմինը: Մահացածը 45-ամյա Ալեքսեյ Ցիմբալյուկն էր Ամուրսկոյի տարածաշրջանի Բլագովենշկի քաղաքից:

Ինչպես հստակեցնում է Ինտերֆաքսը, զբոսաշրջիկի դիակը գտնվել է Impiana հյուրանոցից ոչ հեռու` ծովում, իսկ նրա մասին տեղեկությունները փոխանցվել են ոստիկանություն` առավոտյան ժամը 11:00-ին: Փրկարարները մարմինը ափ են հասցրել մոտորանավակներով: Մահացածին արդեն ճանաչել են հարազատները:

Հավանաբար զբոսաշրջիկը մահացել է փրկարարների գտնելուց  3 ժամ առաջ: Մարմնի վրա  բռնության նշաններ չկան: Մահացածի մարմինը տեղափոխվել էր Thara Patong հյուրանոց`  պաշտոնական ճանաչման և թաղման համար մարմնի նախապատրաստման նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել