Իշխանությունների քարոզչությամբ՝ Արցախն ու արցախցիները սովորաբար «նշանակվում են» մեղավոր ներկայի ու անցյալի բազմաթիվ ձախողումների ու սխալների համար: Այնինչ իրականում Արցախը եղել է Հայաստանի ինքնիշխանության ու սուբյեկտայնության գլխավոր գրավականներից մեկը, այլ հարց, թե այդ հնարավորությունը ինչպես է օգտագործվել տարբեր ժամանակահատվածներում:
Ներքին ու արտաքին մեղավորների (թշնամիների) «նշանակման» միջոցով սեփական պատասխանատվությունից խուսափելը ամենևին ժողովրդավարական իշխանության մեթոդ չէ:
Հ.Գ. Երբ համեմատում եմ Ադրբեջանի ու Արցախի վերաբերյալ իշխանական քարոզչությունը, ցավալի է արձանագրել, որ Արցախի վերաբերյալ թեզերն ու ուղերձները շատ ավելի բացասական են, քան՝ Ադրբեջանի վերաբերյալ: Փաստորեն, Հայաստանի ու հայ ժողովրդի հիմնական խնդիրը եղել է ու կա Արցախը, այլ ոչ՝ Ադրբեջանը, հա՞:
Возможно, это изображение 1 человек, телевизор, отдел новостей и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել