Starnews.am-ը գրում է․

«32 ատամ» ակումբի փակման օրվանից շատ երկար տարիներ են անցել, սակայն այս տարիների ընթացքում չէին դադարում խոսակցությունները դրա պատճառների մասին։

Ընդամենը 2 շաբաթ առաջ  ակումբի անդամներից Արմուշը մասնակցեց Մհեր Բաղդասարյանի «Tete a tete» հաղորդմանն ու խոսեց իրենց թիմի փլուզման, դրա պատճառների առկա խնդիրների մասին:

Հետաքրքիրն այն է, որ ակումբի մեկ այլ անդամի`Կարեն Բաբաջանյանի մասին խոսելիս Արմուշը նշեց, որ չի ուզում վերջինիս անունը հնչեցնել և միայն Մհերի հարցադրումից հետո ընդգծեց, որ խոսքը Կարենի մասին է, ով ըստ Արմուշի, համաձայն նախնական պայմանավորվածության պետք է զբաղվեր գովազդային հարցերով․

«Ես ինքս եմ խնդրել, որ իրեն բերեն այդ ճանապարհին, իմ խաթր եղել է»:

Արմուշը նշեց, որ խնդիրը եղել է Կարենի միանձնյա որոշում կայացնելու և իրենց հաշվի չառնելու մեջ: Ու նաև հավելեց.

«Շատ ուրախ եմ, որ ուշ-ուշ ենք տեսնում Կարենին, որովհետև ինձ հաճելի չի իրեն հանդիպելը»:

Արմուշը նաև նշել էր մեքենայով Կարեն Բաբաջանյանին կաշառելու, նրա կողմից  գումարների անարդար տնօրինման ու բաշխման մասին:

Այս ամենից հետո Կարեն Բաբաջանյանը զանգում է Մհեր Բաղդասարյանին և ցանկություն հայտնում խոսելու:

Կարենը մի շարք վիրավորանքներ է հնչեցնում Արմուշի հասցեին`հերքելով նրա ասած մի շարք մտքեր, որակելով նրան «Մուլտհերոս», «Չորացած ուղեղ» ունեցող :

Սակայն նրանց արտահայտած մտքերի մասին չէ, որ այսօր կխոսենք: StarNews-ը  այս թեմային մի քանի հրապարակումով անդրադարձել ենք, ներկայացրել ոչ միայն այս երկուսի, այլ նաև «32 ատամի» մյուս մասնակիցների մեկնաբանությունը`իրենց բաժանման ու ակումբի փլուզման վերաբերյալ:

Երկար տարիներ մեծ հայտնություն ունեցող մարդիկ, այսօր հայտնվել են տեսախցիկների առաջ ու մեկը մյուսի հասցեին մեղադրանքներ ու վիրավորանքներ է հնչեցնում`առանց հասկանալու, որ սև PR-ը իրենց դեպքում իսկապես սև է լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել