1in.am-ը գրում է.

Քեթի Փերին ու Ռիհաննան մտերիմ ընկերուհիներ են՝ այնքան, որ Քեթին իրեն թույլ է տալիս ազատ խոսել ընկերուհու ինտիմ կյանքի մասին, որոնց մասին Ռիհաննան, ամենայն հավանականությամբ, չէր ցանկանա խոսել՝ գրում է eg.ru-ն: 

Իր ընկերուհու գաղտնիքներից մեկը Փերին հայտնել է կանադական Elle պարբերականին: 

Խոսելով իր աստղային գործընկերների սովորույթների մասին՝ Քեթին բերել է իր ընկերուհի Ռիհաննայի օրինակը. «Կարծում եմ՝ Ռիհաննան միշտ թարմ տեսք ունի, ու դա ինձ դուր է գալիս: Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում: Մենք բոլորս գիտենք, թե որքան շատ թմրանյութ ես դու օգտագործում: Ու դու չես քնում, քանի որ առավոտյան ժամը 4-ից մտնում ես Instagram»,- ասել է Փերին: 

Ռիհաննային պապարացիները մեկ անգամ չէ, որ գաղտնի նկարել են մարիխուանա ծխելիս, սակայն նա ուղղակիորեն երբեք չի խոսել իր կախվածության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել