Emedia.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն՝ սահմանակից զորամասեր կատարած այցելության ընթացքում։

Խոսելով սահմանային վերջին դեպքերի մասին՝ Սաբիրօղլուն վստահեցրել է, որ Ադրբեջանը համարժեք պատասխանում է հայկական ուժերին, ինչպես նաև չի թաքցնում զոհերի մասին տեղեկությունները լայն հասարակությունից։

«Ինչ վերաբերվում է միջազգային կառույցների պահանջներին հետ քաշելու դիպուկահարներին, ապա Ադրբեջանը չի պատրաստվում դա անել, մինչև ռազմական գործողությունների վերջնական ավարտը»,- նշել է նա իր խոսքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել