1in.am-ը գրում է.
Վերջերս Անջելինա Ջոլին երեխաների հետ տեղափոխվել է Սիդնեյ, որտեղ նա պետք է անցկացնի մոտ 3 ամիս. այդքան են տևելու նրա «Անկոտրումը» ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորը դերասանուհին է: Այս մասին հայտնում է eg.ru-ն:
Մինչ Բրեդ Բիթը նկարահանվում է Մեծ Բրիտանիայում, Ջոլին ու նրա երեխաները փորձում են հարմարվել Սիդնեյին:
Անցած հանգստյան օրերին դերասանուհին զբոսանքի է դուրս եկել իր փոքր աղջիկների հետ ու ճանապարհին մտել դեկորատիվ-կիրառական արվեստի խանութ:
Չնայած Շայլոն ու Վիվիենը հարազատ քույրեր են և Ջոլիի ու Փիթի կենսաբանական երեխաները՝ նրանք շատ տարբեր են: 7-ամյա Շայլոն համառորեն չի ուզում հագնել աղջկական զգեստ և իր մարզաշապիկով ու ջինսով ավելի շատ տղայի է նման, իսկ 5-ամյա Վիվիենը պաշտում է ժանյակավոր զգեստները:
Անձամբ Անջելինան ոտքից գլուխ, ինչպես սովորաբար, սև հագուստով էր. նրա հագին սև գույնի շապիկ էր ու տաբատ: Սակայն նա մի բան հաշվի չէր առել. կիպ մետաքսե շապիկի տակից ընդգծվում էր նրա նոր կրծքի ձևը:
Դատելով լուսանկարից՝ դերասանուհու նոր կուրծքը գեղեցիկ է: Զարմանալի չէ, որ նա կրծքի վիրահատությունից հետո սկսել է հաճախակի կրել տոպեր ու շապիկներ:
Լուսանկարները՝ այստեղ