Ճիշտն ասած ես ակնկալում էի, որ էսօր Մոսկվայում առաջնորդանիստ եկեղեցու բացման հետ կապված մեծ աղմուկկ է բարձրանալու մեր ֆեյսբուքում ու հեչ էլ չզարմացա, որ այդպես էլ եղավ: Հիմնական արգումենտացիան հետևյալ տրամաբանության շուրջ է կառուցված. այդ հսկա եկեղեցին (որը արժեցել է առնվազն մի 100-150 միլլիոն դոլար) կառուցելու փոխարեն կարելի էր մի լավ բան անել Հայաստանում ու հայրենիքի համար, բլա-բլա-բլա, ուրիշ տեղեր էլ ժամանակին եկեղեցիներ կառուցեցինք ու հիմա անտեր են, բլա-բլա-բլա ու վաբշե, ինչքան ունենք եկեղեցի, բոլ ա, ավելի խելք ծախսեք էդ փողերը...

Հիմա մի քանի դիտարկումներ՝ արդեն մի քիչ այլ տրամաբանության վրա հենվելով.

- Եկեղեցին կառուցվել է ոչ թե պետական միջոցներով, այլ անհատ բարերարների կողմից, ովքեր իրենք են որոշում, թե ինչպես ծախսեն իրենց փողը:

- Քրքորյանն էլ փորձեց ինչ որ մի լավ բան անել երևանի համար ու նույն տրամաբանությամբ, ինչ դուք ասում եք, որ էլի եկեղեցիներ ենք կառուցել, անտեր են հիմա, ես էլ կարող եմ ասել, որ տեսանք Քրքորայնի փողերով ինչ արեցին ու ով արեց և վստահ կարելի է ասել, որ ավելի լավ էր էդ փողերով ամերիկայում մի երկու հատ տենց մեծ եկեղեցի կառուցվեր, քան թե սենց...

- Ո՞վ է ասել, Ռուսաստանում հայակական եկեղեցիները շատ են: Ասեմ ավելին, Հայաստանի չափ հայ բնակչություն ունեցող Ռուսաստանում հայ առաքելական եկեղեցիները կատաստրոֆիկ քիչ են, հատկապես Մոսկվայում ու այսօր արդեն ունենք հազարավոր հայ ընտանիքներ, ովքեր այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցի չունենալու պօատճառով խաչափոխվել են ու ուղղափառ են դարձել:

- Եկեղեցին, բացի զուտ կրոնական ծիսակարգերի վայր լինելու, հանդիսանում է նաև ազգային ինքնությունը պահպանող մի միջավայրաստեղծ կառույց ու համաձայնվեք, ինչ 98.5 տոկոս հայ բնակչություն ունեցող Հայաստանում ու ինչ 1.5 տոկոս հայ բնակչություն ունեցող Հայաստանում, ազգային ինքնության պահպանման խնդիրը տարբեր սրությամբ է դրված:

- էդ 100-150 միլլիոն դոլարով, որ կարելի է Հայաստանում ինչ որ լավ բան անել, էլի կարելի է, բայց եթե մեր իշխանությունները բյուջեն ավելի արդյունավետ տնօրինեն, ապա 100-150 չէ, այլ դրանից անգամներով ավելի շատ գումար կարելի է հենց պետական մակարդակով հայթհայթել ու ներդնել մեր տնտեսության մեջ, այնպես որ, հասցեատիրոջը սխալ եք ընտրել, բերեք եղածը հորով-մորով անենք, նոր անցնենք այլ պետության քաղաքացիներ հանդիսացող ու այլ պետությունում կապիտալ դզած մեր հայրենակիցների փողերը տնօրինելու նկրտումներին 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել