Սիլվեստր Ստալոնե



Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն պատրաստվում է բացել իր նկարների ցուցահանդեսը Ռուսական թանգարանում: Բացումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում: Ստալոնեն զբաղվում է գեղանկարչությամբ արդեն 35 տարի: Նա դեռ քոլեջում սովորելու տարիներին հիմնականում ստեղծագործում էր իմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ոճերում: Նրա «Սիլվեստր Ստալոնե: Գեղանկարչության 35 տարի» անվամբ ցուցահանդեսն արդեն անցկացվել էր Շվեյցարիայում: Այդ ժամանակ նկարներից յուրաքանչյուրը գնահատվում էր 40-50 հազար դոլար:
Թիմ Բյորտոն

Հոլիվուդի գլխավոր հեքիաթասացը յուրահատուկ է այն ամենում, ինչ որ անում է: Բյորտոնի երևակայության աշխարհն այնքան մեծ է, որ երբեմն չի տեղավորվում մեկ ֆիլմում, այնպես որ Բյորտոնի բազմաթիվ մտահաղացումները վերածվում են նկարների:




Բոբ Դիլան

«New Orleans Series» — այսպես է կոչվում հայտնի ամերիկյան երգիչ Բոբ Դիլանի նկարների ցուցահանդեսը, որը պատմում է Նոր Օրլեանի անցյալ դարի 40-50-ական թվականների կյանքի մասին: Նրա բազմաթիվ երկրպագուների համար այս ցուցահանդեսն իրական հայտագործություն էր, քանի որ շատ քչերը գիտեին, որ դեռ մանկուց Բոբը հետաքրքրվում էր նկարչությամբ:




Վիկտոր Ցոյ

Վիկտոր Ցոյը դեռ մանկուց ստացել էր էսթետիկ կրթություն, շատ էր սիրում զբաղվել քանդակագործությամբ և նկարչությամբ: Հետագայում նա ընդունվեց Սերովյան ակադեմիան, իսկ երեկոյան դպրոցից հետո ավարտեց նկարչավերականգնողական ակադեմիան:



Մերլին Մենսոն

Նա շատ ավելի վաղ էր սկսել զբաղվել գեղանկարչությամբ, նախքան հայտնի դառնալը և նրա ներկայիս հայտնությունը խանգարում է Մենսոնին ընդունել, որպես նկարչի: Իր նկարների հիմնական թենարներն են մահը, բռնությունը և այլն:





Ադոլֆ Հիտլեր

Իսկ նա կարող էր շատ լավ նկարիչ դառնալ, նատյուրմորտներ և բնանկարներ նկարել և այդ կերպ ապրուստի գումար վաստակել: Բայց ժամանակին Ադոլֆին չընդունեցին Վիենայի արվեստի ակադեմիան՝ համարելով նրա նկարները շատ հասարակ, բացի նրանցից, որտեղ պատկերված էին կառույցներ՝ տաճարներ, ամրոցներ, թանգարաններ:



Ուինսթոն Չերչիլ

Ի տարբերություն Հիտլերի, Չերչիլը չթողեց գեղանկարչությունը և շարունակում էր նկարել մինչև իր կյանքի վերջը՝ ստեղծելով մոտ 500 նկարներ: Որպես նկարիչ Չերչիլին հարգում էին և հարգում են մինչ օրս: Նկարներից շատերը նրա օրոք հանրությանը չէին ներկայացվել, իսկ հիմա նրանք շատ թանկ են գնահատվում:




Ռոբբի Վիլիամս

Վերջին տարվա ընթացքում հայտնի բրիտանացի երգիչ Ռոբբի Վիլիամսի կյանքում տեղի են ունեցել բազմաթիվ լուրջ փոփոխություններ: Երգչի խոսքերով արդեն մի քանի ամիս է ինչ նա ողջ իր ազատ ժամանակը նվիրում է նկարչությանը, իսկ եթե նախկինում նա այդ պրոցեսն ուղղակի զվարճանք էր համարում, ապա բազմաթիվ ընկերների հիացած գնահատականներից հետո, երգիչը որոշեց ամենայն լրջությամբ զբաղվել նկարչությամբ:




Ֆրեդի Մերկուրի

Քչերը գիտեն, որ QUEEN խմբի հանրահայտ մեներգիչ Ֆրեդի Մերկուրին ի սկզբանե ցանկանում էր նկարիչ դառնալ և կարմիր դիպլոմով ավարտել էր Լոնդոնի Իլինյան նկարչական քոլեջը 1969թ.-ին՝ ստանալով գրաֆիկայի և դիզայնի մասնագետի աստիճան:






